Գրականություն 8

Կարդում ենք Գալշոյան

«Սպասում»

Այս պատմվածքը ունի մի շարք խորքային շերտեր, որոնք վերաբերում են մարդկային արժեքներին։ Պատմվածքի մեջ Կոմիտասը, Փարիզի փողոցներում գտնելով մի կորած դրամապանակ, սկսում է մտածել ոչ միայն նյութական արժեքների մասին, այլ նաև մարդկային հոգու և բարոյական պարտականությունների մասին։ Բացի այդ, Կոմիմտասը հիշեց դժվար տարիները Բեռլինում, երբ նա ոչ մի գումար չուներ, որպեսզի ապահովի իրեն բարենպաստ պայմաններ։ Կոմիտասը, գտնելով դրամապանակը, իր սկզբում մտածում է, որ պետք է սպասի դրամապանակի տիրոջը: Նա համոզված է, որ մարդը կվերադառնա իր կորած գումարը վերցնելու համար։ Կոմիտասի մտքերը գնում են դեպի իր անցյալը՝ Բեռլին, որտեղ նա պատահաբար շահել էր վիճակախաղում, բայց այդ հաղթանակը նա ընկալում է որպես պարտք։ Պատմվածքը, նաև, ապացուցում է տալիս այն փաստը, որ Կոմիտասին նման մարդը միշտ պատրաստ է դրսևորել իր բարոյական արժեքները՝ մտածելով ոչ թե անձնական շահի մասին, այլ մարդու ներսում խորացող մարդկային զսպվածության, արարքների ու առաքելությունների մասին։

Оставьте комментарий