Գրականություն 8

Կարդում ենք Գալշոյան

«Սպասում»

Այս պատմվածքը ունի մի շարք խորքային շերտեր, որոնք վերաբերում են մարդկային արժեքներին։ Պատմվածքի մեջ Կոմիտասը, Փարիզի փողոցներում գտնելով մի կորած դրամապանակ, սկսում է մտածել ոչ միայն նյութական արժեքների մասին, այլ նաև մարդկային հոգու և բարոյական պարտականությունների մասին։ Բացի այդ, Կոմիմտասը հիշեց դժվար տարիները Բեռլինում, երբ նա ոչ մի գումար չուներ, որպեսզի ապահովի իրեն բարենպաստ պայմաններ։ Կոմիտասը, գտնելով դրամապանակը, իր սկզբում մտածում է, որ պետք է սպասի դրամապանակի տիրոջը: Նա համոզված է, որ մարդը կվերադառնա իր կորած գումարը վերցնելու համար։ Կոմիտասի մտքերը գնում են դեպի իր անցյալը՝ Բեռլին, որտեղ նա պատահաբար շահել էր վիճակախաղում, բայց այդ հաղթանակը նա ընկալում է որպես պարտք։ Պատմվածքը, նաև, ապացուցում է տալիս այն փաստը, որ Կոմիտասին նման մարդը միշտ պատրաստ է դրսևորել իր բարոյական արժեքները՝ մտածելով ոչ թե անձնական շահի մասին, այլ մարդու ներսում խորացող մարդկային զսպվածության, արարքների ու առաքելությունների մասին։

Կենսաբանություն 8

Լսողական վերլուծիչ, կառուցվածքը 

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցում միմյանց հետ, տեղեկատցվություն ստանում, սովորում, զանազանում միջավայրի տարբեր ձայները և կողմնորոշվում նրանցում։ Լսողությունը մեջ դեր է խաղում մարդու խոսքի և մտավոր զարգաղման համար։
2. Ինչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:

Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումները և ուղղում դեպի լսողական արտաքին անցուղի։ Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ձվաձև պատուհանի թաղանթին։ Ձվաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։
3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

Ականջը կազմված է 3 բաժնից՝ արտաքին, միջին, և ներքին։ Արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, միջին՝ մուրճիկմ սալ, ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։
4. Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։