Նախագծեր·Պատմություն 8

Ելիզաբեթ I

Ելիզաբեթ I-ը Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչն է եղել։ Ելիզաբեթը եղել է Հենրի VIII-ի և նրա երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի դուստրը։ Աննա Բոլեյնը մահապատժի է ենթարկվել Ելիզաբեթի ծննդից երկուսուկես տարի անց։ Աննայի ամուսնությունը Հենրի VIII-ի հետ չեղարկվել է, և Ելիզաբեթը հռչակվել է ապօրինի զավակ։ Նրա խորթ եղբայրը` Էդվարդ VI-ը, երկիրը ղեկավարել է մինչև իր մահը` 1553 թվականը` գահը ժառանգություն թողնելով Լեդի Ջեյն Գրեյին` անտեսելով երկու խորթ քույրերի` Ելիզաբեթի և կաթոլիկ Մարի Թյուդորի պահանջները` չնայած օրինական իրավունքներին։ Շուտով Էդվարդի կտակը չեղարկվում է, և Մարին դառնում է թագուհի։ Մարի Թյուդորի կառավարման ժամանակ Ելիզաբեթը մոտ մեկ տարի գտնվել է բանտում` կասկածի ենթարկվելով ապստամբներին սատարելու մեջ։

Մարի Թյուդորի մահից հետո 1558 թվականին, գահ է բարձրանում վերջինիս խորթ քույրը` խորհուրդի հսկողությամբ։ Թագուհու կարգավիճակում նրա կատարած առաջին նշանակալի քայլը անգլիական բողոքական եկեղեցու ստեղծումն էր, որում նա վերցնում է գերագույն ղեկավարի պաշտոնը։ Ելիզաբեթյան կրոնական այս կազմավորումը վերածվում է Անգլիայի եկեղեցու։ Սպասվում էր, որ Ելիզաբեթը պետք է ամուսնանա և թագի հետնորդ ծնի, սակայն չնայած բազմաթիվ սիրահետողների` նա այդպես էլ թագաժառանգ չի ունեցել։ Ի վերջո նրան գահին փոխարինել է նրա զարմիկը` Հակոբ Ա-ն Շոտլանդիայից։ Դրանից առաջ թագուհին պատասխանատվություն է կրել Հակոբ Ա-ի մոր` Մարի Ստյուարտի բանտարկության ու մահապատժի համար։

Թագուհու առողջությունը լավ էր մինչև 1602 թվականի աշունը, երբ մի քանի մտերիմ մարդկանց մահը ընկճախտի պատճառ է դառնում։ Այսպես` 1603 թվականի փետրվարին մահանում է Քեթրին Քերին` Նոթհինգեմի կոմսուհին, նրա մահվանը հաջորդում է թագուհու քրոջ` Կատերին Նոլիսի մահը, որը ծանր հարված էր Ելիզաբեթի համար։ Մարտին թագուհին հիվանդանում է «անբուժելի թախիծով»` ժամեր շարունակ անշարժ նստելով բարձերին։ Երբ Ռոբերտ Սեսիլը նրան ասում է, որ նա պետք է պառկի քնելու, նա բարկությամբ պատասխանում է. «Փոքրի՛կ մարդ, նման բառեր իշխանները չեն գործածում»։ Թագուհին մահացել է 1603 թվականի մարտի 24-ին Ռիչմոնդի պալատում առավոտյան ժամը երկուսի կամ երեքի շրջանում։ Մի քանի ժամ անց Սեսիլն ու խորհուրդն իրականացնում են իրենց ծրագիրը և Հակոբ Ա-ին հռչակում Անգլիայի թագավոր։

Հասարակագիտություն 8

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

1. Բացատրել ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևոր է ազնիվ և բարի լինել, իսկ մյուսը՝ կրթված և զուսպ։ Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Ամեն մեկս ծնվել ենք տարբեր ընտանիքներում, հետևաբար տարբեր մտածելակերպով։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Ամեն մեկի համար ամենաթանկ բանը՝ արժեքը տարբեր է։
2․ Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Ինձ համար մարդու մեջ ամենակարևոր արժեքը դա ազնիվ լինելն է։ Պետք չէ մեզ կեղծել, պետք չէ կաշկանդվել մեր որևէ բնավորության գծից և փոխել այն՝ նմանվելով հասարակությանը։ Ինձ կարևոր է, երբ մարդը ինքն իրեն է նման, ոչ թե փոձում է նմանվել ուրիշներին։
3․ Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:
Այո, կարծում եմ պետք է։ Գիտելիք ասելով՝ նկատի ունեմ կյանքի փորձ։ Կյանքի նկատմամբ մեր տեսանկյունն արդեն ձևակերպված լինի, ունենանք մեր հստակ կարծիքը։
4․ Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
Կարծում եմ, որ մարդիկ միշտ կկարևորեն լավ բնավորություն ունենալը, այսինքն՝ լինել բարեսիրտ, օգնող, ազնիվ և հարգող։ Չնայաշ, որ այդ արժեքները շատերը թերագնահատում են, իմ կարծիքով, կգտնվեն մարդիկ, ում համար այդ արժեքները միշտ կարևորագույնը կլինեն։

Նախագծեր·Պատմություն 8

Աննա Բոլեյն

Աննա Բոլեյն (1501-1536) Անգլիայի արքայադուստր էր, ով հայտնի է դարձել իր կարճ և դառը կյանքով, որն ավարտվել է գլխատմամբ։ Նա եղել է Հենրի VIII-ի երկրորդ կինը և խթանել է անգլիական ռեֆորմի գործընթացը՝ իր ամուսնության շնորհիվ կոտրելով Անգլիայի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները։ Աննան մեծ ազդեցություն ունեցավ Անգլիայի պատմության վրա, քանի որ նրա ամուսնությունն ու սկանդալը հանդիսացան Անգլիայի Սահմանադրական շեղման և Անգլիական Եկեղեցու անկախության հիմքերը։ Նա հայտնի է նաև որպես Էլիզաբեթ I-ի մայրը՝ որը ապագայում դարձավ Անգլիայի ամենանշանակալի արքայադուստրերից մեկը։ Աննա Բոլեյնի մահը մնաց անհայտության և հակասությունների մեջ, բայց նրա կյանքը շարունակում է գրավել պատմաբանների և պատմական ֆիլմերի ստեղծողների ուշադրությունը։

1523 թվականի սկզբին Աննան գաղտնի նշանվում է Նորթամբեռլենդի 6-րդ կոմսի՝ Հենրի Պերսիի հետ, բայց նշանադրությունը չեղարկվում է, երբ Հենրի Պերսիի հայրը հրաժարվում է հովանավորել նրանց միությունը։ Աննային հետ են ուղարկում տուն՝ Հիվեր ամրոց։ 1526 թվականի փետրվարին Հենրի VIII սկսում է հետապնդել Աննային։ Աննան հրաժարվում է ստանձնել նրա սիրուհու՝ Մարիա Բոլեյնի տեղը։ Երբ պարզ դարձավ, որ Հռոմի Պապ Կլիմենտ VII-ը չեղյալ չի համարի Եկատերինա Արագոնացու հետ ամուսնությունը, Անգլիայում սկսվեց Կաթոլիկ եկեղեցու իշխանության կործանումը։ Հենրին և Աննան պաշտոնապես ամուսնացան 1533 թվականի հունվարի 25-ին, 1532 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած գաղտնի ամուսնությունից հետո։ Այդ ամուսնության ու հեռացումների արդյունքն էլ եղավ Անգլիայի և Հռոմի եկեղեցիների միջև առաջին անջատումը։ Աննան թագադրվեց որպես Անգլիայի թագուհի 1533 թվականի հունիսի 1-ին։ 1533 թվականկի սեպտեմբերի 7-ին ծնվեց Հենրիի և Աննայի դուստրը՝ Անգլիայի ապագա թագուհի Եղիսաբեթ I-ը։ Հենրին հիասթափվել էր, որ ունեցել էր աղջիկ, սակայն հույս ուներ, որ նրան կհաջորդի տղան։ Աննան հետագայում ունեցավ 3 վիժում։ 1536 թվականի մարտին Հենրին արդեն համակրում էր Ջեյն Սեյմուրին։ Ջեյն Սեյմուրի հետ ամուսնանալու նպատակով նա պատճառ էր փնտրում, որպեսզի ամուսնալուծվեր Աննայից։ 1536 թվականի ապրիլին Հենրի VIII մեղադրում էր Աննային պետական դավաճանության մեջ և հետապնդում էր վերջինիս։ Աննան մեղավոր ճանաչվեց մայիսի 15-ին և գլխատվեց 4 օր անց։ Ժամանակակից պատմաբանները ուսումնասիրել են նրա դեմ եղած մեղադրանքները, որոնցից էին դավաճանությունը, ամուսնական պարտականությունների խախտումը, արքային սպանելու դավադրությունը,  կախարդությունը և այլն։ Դարեր շարունակ Աննան ոգեշնչել կամ հիշատակվել է բազմաթիվ գեղարվեստական և մշակութային աշխատություններում՝ դրանով իսկ պահպանելով իր ուրույն տեղը Անգլիայի պատմության մեջ։ Նա անվանվել է «ամենաազդեցիկ և կարևորագույն թագուհի, ում երբևիցե ունեցել է Անգլիան», Աննան դարձավ Անգլիայի եկեղեցու անկախացման պատճառը։