Ֆիզիկա 8

Նյուտոնի օրենքները

1․ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի «դինամիկա» բաժինը։
Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։ Հունարեն «դինամիս»՝ ուժ բառից։
2․ Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:
Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ նրա վրա չի ազդում ուրիշ ուժ, կամ ազդող ուժերը համակշռված են։ Այս եզրակացությունը հայտնի է իներցիայի օրենք անվամբ.
3․ Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Եթե շարվող մարմնի վրա ազդող ուժերը միմյանց չեն համակշռում, ապա մարմինը փոխում է իր արագությունը։ Քանի անգամ մեծանում է մարմնի վրա ազդող ուժը, այդքանով էլ մեծանում է մարմնի արագությունը։ Իսկ քանի անգամ մեծանում է մարմնի զանգվածը, նույնքան էլ փոքրանում է նրա արագությունը։
4․ Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։
Բանաձև՝ a=F/m
5․ Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:
6․ Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:
7․ Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։
Բանաձև՝ F1=–F2

Оставьте комментарий