Հայոց Լեզու 8

Բայի սեռը․ 22․11․2024

219. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):
Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը: — Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:
Դահլիճը լավ կահավորել էին: — Դահլիճը լավ կահավորվել էր:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել: — Շատ մշակութային արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:
220. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:
Օրինակ` գտնել — գտնվել, նետել — նետվել:
Գրել — գրվել
գրավել — գրավվել
ծեծել — ծեծվել
թրջել — թրջվել
թխել — թխվել
տաշել — տաշվել
վրդովել — վրդովվել
կապել — կապվել
սպանել — սպանվել
նկարել — նկարվել
կեղտոտել — կեղտոտվել
Վ կրավորական բայածանցի օգնությամբ այս բառերը դարձրեցի կրավորական։
221. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: — Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել: — Այս նկարը պատին ամրացվել է պապիս կողմից։
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել: — Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից։
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը: — Ոտքերը շրջվել էին առավոտյան ցողից։
Տերը շանը կապել էր ծառից: — Շունը կապվել էր ծառին տտիրոջ կողմից։
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը: — Առավոտվա դեպքը տարբեր ձևով պատմվեց տարբեր մարդկանց կողմից։
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին: — Թեթև ցնցում գրանցվեց սարքից։
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին: —
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել: — Այդ երեխան գտվել էր անտառում որսորդների կողմից։
Տղային միշտ նույն երազն էր կախարդում: — Տղան միշտ կախարդվում էր նույն երազից։
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը: — Քարերը տաշվում և իրար կողքի էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքի կողմից։
Շինարարությունն ավարտին հասցրին: — Շինարարությունն ավարտին հասավ։
224. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ` փնտրել — փնտրվել:
Վազել, երգել — երգվել, ցրել — ցրվել, կոտրել — կոտրվել, դնել — դրվել, թռչել, թրջել — թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել — հեռացվել, հնարել — հնարվել, ներել — ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել — մթնեցվել, բարձրանալ, թխել — թխվել, մրմռալ, մաքրել — մաքրվել, դողալ, վախենալ, սրբել — սրբվել, կարել — կարվել, հավաքել — հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել — սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել — խոսվել, հուզել — հուզվել, վիճել:
225. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:

Оставьте комментарий