Կենսաբանություն 8

Տեսողական վերլուծիչ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին
1. Ո՞րն է տեսողության նշանակությունը:

Տեսողության շնորհիվ մարդը ընկալում է 70-90% ինֆորմացիան, որը ստանում է կյանքի ընթացքում։ Մենք ճանաչում ենք մեր միջավայրը, խուսափում վտանգից և կողմնորոշվում են մեծ մասով տեսողության օգնությամբ։
2. Որո՞նք են աչքի օժանդակ հարմարանքները:

Աչքի օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքադեղձերը և ակնագունդը շարժող մկանները։
3. Ինչպե՞ս է փոխվում բբի ﬔծությունը` կախված լուսավորությունից:

Մութ տարածքում բիբը մեծանում է, իսկ լուսավոր տարածքում՝ փոքրանում։
4. Որտե՞ղ են տեղավորված տեսողական ընկալիչները:

Տեսողական ընկալիչները երկուսն են՝ ցուպիկներ և սրվակիկներ, որոնք տեղադրված են ցանցաթաղանթի վրա
5. Ո՞րն է սրվակիկների և ցուպիկների դերը:
Ցուպիկներն և սրվակիկները մեր տեսողական ընկալիչներն են։ Ցուպիկներն օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:
6. Ի՞նչ է կարճատեսությունը, և ինչպե՞ս կարելի է կանխելայն:

Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում: Կարճատեսությունը կանխելու համար անհրաժեշտ է գիրքն ընթերցելիս 20-30 րոպեից հետո 2-3 րոպե հանգստանալ՝ նայել հեռու գտնվող կանաչ առարկաներին կամ երկնքին: Պետք չէ երկար նստել հեռուստացույցի կամ համակարգչի առաջ:

Оставьте комментарий