1․ Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք` Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում: Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները:
2. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։
Սև ծովը կարևոր նշանակություն ունի Վրաստանի տնտեսական և տրանսպորտային զարգացման համար։
3. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանի զարգացման նախադրյալներն են Սև ծովը, տարանցիկ տրանսպորտային դիրքը, լեռնային երկիր լինելը, բազմազան կլիման, անտառները և այլն։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Սև ծովի արևելյան ափին գտնվելը նպաստում է արտաքին առևտրին, նավահանգիստների միջոցով կապելով երկիրը միջազգային առևտրային ցանցերին։ Կլիմայական բազմազանությունը նպաստում է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Սև ծովի առափնյա տարածքները հանդիսանում են զբոսաշրջային կենտրոններ, ինչը մեծացնում է տնտեսական եկամուտները։
4. Պատմի՛ր Վրաստանի բնակչության և կլիմայի մասին:
Վրաստանի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության թիվը մոտ 3.7 միլիոն է։ Երկրում կլիման բազմազան է՝ արևմտյան մասում խոնավ մերձարևադարձային, իսկ արևելյան մասում՝ չոր մերձարևադարձային։
5․ Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։