196. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:
Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել: — Երբ շտապ եզրակացություն են անում, կարելի է սխալվել:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին: — Երբ բնության հավասարակշռությունը խախտում են, պետք է մտածել հետևանքի մասին:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից: — Բեռը, որը գտնվում է Երկրի ձգողության ազդեցության տակ, պետք է կախենք թելից։
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
206. Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին:
Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր և ընկնում լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր: Նրան ալպինիստները գտնում էին միայն հաջորդ կիրակի:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացել էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվել էր և ընկել լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցրել էր գիտակցությունը և ուշքի էր եկել գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարել էր: Նրան ալպինիստները գտել էին միայն հաջորդ կիրակի:
207. Տրված պատճառական բայերն ըստ օրինակի փոփոխի՛ր (անցյալ կատարյալ ժամանակով խոնարհի՛ր) և
պարզի՛ր, թե ո՛ր հիմքով է կազմվում այդ ժամանակը:
Օրինակ` վազեցնել — վազեցրի վազեցրինք, վազեցրիր վազեցրիք, վազեցրեց վազեցրին
Գոհացնել — գոհացրի գոհացրինք, գոհացրիր գոհացրիք, գոհացրեց գոհացրին
վստահեցնել — վստահեցրի վստահեցրինք, վստահեցրիր վստահեցրիք, վստահեցրեց վստահեցրին
փակցնել — փակցրի փակցրինք, փակցրիր փակցրիք, փակցրեց փակցրեցին
դարձնել — դարձրի դարձրինք, դարձրիր դարձրիք, դարձրեց դարձրեցին
208. Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:
Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:
Օժանդակ բայերը փոխվում են ներկա կամ անցյալ ժամանակաձևից, իսկ անցյալ կատարյալում բային ավելանում է եցի/ացի վերջավորությունը։
Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
Անկատար ներկա և անկատար անցյալում դերբայները մնում են նույնը։
Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի
ժամանակին):
Ներկա ժամանակաձևը անվանում են ներկա, քանի որ օժանդակ բայը դրվում է ներկա ժամանակով, իսկ անցյալը՝ քանի որ օժանդակ բայը դրվում է անցյալ ժամանակաձևով։
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞վ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ:
Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
Անցյալ կատարյալում բային ավելանում է եցի/ացի վերջավորությունը և այն չունի օժանդակ բայ։
209. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II,
III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
Թափել — թափեցի, թափեցիր, թափեց, թափեցինք, թափեցիք, թափեցին
կապել — կապեցի, կապեցիր, կապեց, կապեցինք, կապեցիք, կապեցին
խաղացնել — խաղացրի, խաղացրիր, խաղացրեց, խաղացրինք, խաղացրիք, խաղացրին
210. Տրված վերջավորությունների խմբերից ո՞րն է համապատասխանում նախորդ վարժության առաջին երկու բայերի անցյալ կատարյալի վերջավորություններին:
Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ա. եզ. հոգն. Բ. եզ. հոգն.
I դ. ի ինք ի ինք
ll դ. իր իք իր իք
III դ. — ին եց ին
211. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները:
Նախորդ վարժության մեջ տրված վերջավորությունների ո՞ր խումբն է համապատասխանում Գ խմբի
պատճառական բայերին:
Ա. Վկայել, հուսալ
վկայեցի, հուսացի
Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել
հեռացա, մոտեցա, տեսա
Գ. Հասկացնել, արթնացնել:
հասկացրեցի, արթնացրեցի
Ա խբմի բայերը խոնարհվելիս ստանում են եցի/ացի վերջավորություն, իսկ Բ խբմինը՝ ա
212. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված
ընտրությունդ):
Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:
213. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Վաղակատար ներկա, անկատար ներկա
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
անցյալ կատարյալ, անկատար անցյալ
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Անկատար ներկա, ապակատար ներկա
214. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն (ստեղծել) և, հավանաբար, կկարողանան (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանային (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Ա տարբերակում բայերը խոհարհվում են ապակատար ներկա ձևով, իսկ Բ տարբերակում՝ ապակատար անցյալ ձևով։
215. Տրված բայերը խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի՝ր): Դրանք ո՞ր (անկատարի՞, թե՞ անցյալի) հիմքով են կազմվում:
Ապրել
ապառնի՝ ապրեմ, ապրես, ապրի, ապրենք, ապրեք, ապրեն
անցյալ՝ ապրեի, ապրեիր, ապրեր, ապրեինք, ապրեիք, ապրեին
անցնել
ապառնի՝ անցնեմ, անցնես, անցնի, անցնենք, անցնեք, անցնեն
անցյալ՝ անցնեի, անցնեիր, անցներ, անցնեինք, անցնեիք, անցնեին
խաղալ
ապառնի՝ խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան
անցյալ՝ խաղայի, խաղայիր, խաղար, խաղաինք, խաղաիք, խաղային
հեռանալ
ապառնի՝ հեռանամ, հեռանաս, հեռանա, հեռանանք, հեռանաք, հեռանան
անցյալ՝ հեռանայի, հեռանայիր, հեռանար, հեռանայինք, հեռանաիք, հեռանան
216. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը):
Ո՞ր հիմքով կազմվեցին դրանք:
Օրինակ` մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք, գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):
Ա. Վերջացնել — վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք
մանրացնել — մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք
հիանալ — հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացի, մի՛ հիացեք
կամենալ — կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք
թռչել — թռչի՛, թռչե՛ք, մի՛ թռչի, մի՛ թռչեք
անցնել — անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք
Բ. Վազել — վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք
կարդալ — կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք
հասնել — հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք
կպչել — կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք
վախենալ — վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վախեցիր, մի՛ վախեցեք
միանալ — միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք
հիացնել — հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի՛ հիացրու, մի՛ հիացրեք
217. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կծում է (կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում է (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավում է (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողներն եգիպտական փարավոններն էին (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ էին գտել (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ):
218. Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ:
Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ: