Հարցեր և առաջադրանքներ
1․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ա և ե խոնարհման հնգական բայ, որոշիր դրանց կազմությունը․պա՞րզ են, թե՞ ածանցավոր։
Ե խոնարհման՝ Ալե-պարզ, ասել-պարզ, եկել-պարզ, հենվել-պարզ, տեսնել-ածանցավոր
Ա խոնարհման՝ գալ-պարզ, ծանոթանալ-ածացավոր, ջանալ-պարզ, կարողանալ-ածանցաոր
2․ Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։
քողտիկ — փոքրիկ տուն, խրճիթ
3․Դուրս գրիր փոխաբերություններն ու համեմատությունները։
4․ Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել ,,Կանչը,,։
Իմ կարծիքով հեղինակը այս պատմվածքը վերնագրել է «Կանչը», քանի որ գլխավոր հերոսը՝ Զորոն, պատմվածքի ընթացքում Ալեի կարիքն ուներ, ինչի պատճառով անընդհատ կանչում էր «Ալե~»
5․ Ո՞վ է Զորոն։ Ինչպիսի՞ն է նա․բնութագրի՛ր, մեղադրի՛ր, արդարացրո՛ւ նրան։
Զորոն մի ծեր մարդ էր, ով նույնիսկ չէր հասկանում, թե ում է սիրում կամ ինչ է ուզում անել։ Իմ կարծիքով Զորոյին կարելի է արդարացնել նրանով, որ ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, նույնիսկ, եթե այն շատ վատն է, քան ստին հավատալ։
6․ Ո՞վ է Ալեն։ Ինչպիսի՞ն է նա․բնութագրի՛ր, մեղադրի՛ր, արդարացրո՛ւ նրան։
Ալեն Զորոյին սիրելի մարդն էր, նրան ոչ մի բանում մեղադրել չեմ կարող։ Նա շատ հավատարիմ էր իր ընտանիքի հանդեպ։
7․ Ինչու՞ Զորոն կորցրեց իր պատանեկան տարիների սերը։
Պատերազմի հետևանքով Զորոյի և Ալեի ճանապարհները ստիպված բաժանվեցին։ Չնայած դրան, Զորոն դեռևս սիրում էր հիշում էր Ալեին։
8․ Ո՞րն է այն ,,էրգիրը,, , որի մասին հիշատակում է գրողը։
Հեղինակը «Էրգիր» անվանում էր նրան հարազատ Արևմտյան Հայաստանը։
9․ Հիշի՛ր Մ․Գալշոյանից անցած մեկ այլ ստեղծագործություն և փորձիր համեմատել ,,Կանչը,, պատմվածքի հետ՝ ընդգծելով նմանություններն ու տարբերությունները։
Վերցնենք «Մամփրե արքա» ստեղծագործությունը։ Երկուսում էլ նշված է, որ հերոսները կարոտում էին ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկին։ «Կանչը» պատմվածքում Զորոն կարոտում էր իր սիրած աղջկան, իսկ «Մամփրե արքա» պատմվածքում հերոսը կարոտում էր իր հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը։ Ես ընտրեցի «Մամփրե արքա» ստեղծագործությունը, քանի որ այնտեղ էլ է նշվում Արևմտյան Հայաստանը, «Կանչը» ստեղծագործության մեջ էլ հեղինակը շատ էր նշում «էրգիրը»՝ Արևմտյան Հայաստանը։
10․ Պատմվածքը փոխադրի՛ր բանավոր։