186. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:
Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:
Ա խմբի բայերը ունեն ել վերջավորությունը, իսկ Բ խմբի՝ ալ վերջավորությունը։
187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ
վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` տես — տեսնել, բարձր — բարձրանալ:
Ա. Ընկեր — ընկերանալ
թանձր — թանձրանալ
խոր — խորանալ
Բ. Վախ — վախենալ
կամ — կամենալ
մոտ — մոտենալ
Գ. Հաս — հասնել
անց — անցնել
հագ — հագնել
Դ. Թիռ — թռչել
սառ — սառչել
կիպ — կպչել
188.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել:
189.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում
ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:
հագենալ — հագեցել է — են-ը դառնում է եց:
Հեռանալ — հեռացել է — ան-ը դառնում է աց
մոտենալ — մոտեցել է — են-ը դառնում է եց
դալկանալ — դալկացել է — ան-ը դառնում է աց
ամրանալ — ամրացել է — ան-ը դառնում է աց
գտնել — գտել է — ն բայածանցը սղվում է
տեսնել — տեսել է — ն բայածանցը սղվում է
թռչել — թռել է — չ բայածանցը սղվում է
փախչել — փախել է — չ բայածանցը սղվում է
հասցնել — հացրել է — ցն դառնում է ցր
մեծացնել — մեծացել է — ցն-ն դառել է ց
190.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե
ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող
ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):
կպչել- կպել է, հաչել — հաչել է (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ, մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:
191.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:
Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ա խմբինը նման է Բ խմբին, իսկ Գ խմբինը՝ Դ խմբմին
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
Գ և Դ խբմերի
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:
Ա և Բ խբմերի հիմքերը ներկա են։
Հետևյալ բայերից կազմել ստորև նշված դերբայական ձևերը՝ սիրել, կարդալ, թռչել, հագենալ, խոստանալ, իջեցնել, խաղացնել, գտնել, թռչկոտել, սիրվել:
Անորոշ դերբայ — սիրել, կարդալ, թռչել, հագենալ, խոստանալ, իջեցնել, խաղացնել, գտնել, թռչկոտել, սիրվել:
Ենթակայական դերբայ — սիրող, կարդացող, թռչող, հագեցող, խոստացող, իջեցնող, խաղացրող, գտնող, թռչկոտող, սիրվող:
Հարակատար դերբայ — սիրած, կարդացած, թռած, հագենցրած, խոստացած, իջեցրած, խաղացրած, գտած, թռչկոտած, սիրված:
Համակատար դերբայ — սիրելիս, կարդալիս, թռչելիս, հագենալիս, խոստանալիս, իջեցնելիս, խաղացնելիս, գտնելիս, թռչկոտելիս, սիրվելիս:
Անկատար դերբայ — սիրում, կարդում, թռչում, հագենում, խոստանում, իջեցնում, խաղացնում, գտնում, թռչկոտում, սիրվում:
Վաղակատար դերբայ — սիրել, կարդացել, թռչել, հագեցել, խոստացել, իջեցրել, խաղացրել, գտել, թռչկոտել, սիրվել:
Ապակատար դերբայ — սիրելու, կարդալու, թռչելու, հագենալու, խոստանալու, իջեցնելու, խաղացնելու, գտնելու, թռչկոտելու, սիրվելու:
Ժխտական դերբայ — սիրի, կարդա, թռչի, հագենա, խոստանա, իջեցնի, խաղացնի, գտնի, թռչկոտի, սիրվի: