1) Ո՞ր պատկերն է կոչվում բազմանկյուն։ Գծե՛ք բազմանկյուն, ցույց տվեք գագաթը, կողմերը։
Բազմանկյուն կոչվում է պարզ փակ բեկյալից և նրանով սահմանափակված տիրույթից բաղկացած պատկերը:
անկյուններ՝ A, B, C, D, E
կողմեր՝ AB, BC, CD, DE, EA

2) Ո՞ր բազմանկյուններն են կոչվում ուռուցիկ։ Գծե՛ք ուռուցիկ և ոչ ուռուցիկ բազմանկյուններ, ցույց տվեք անկյունները։
Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում։
ուռուցիկ

անկյուններ՝ A, B, C, D, E
ոչ ուռուցիկ

անկյուններ՝ A, B, C, D, E
3) Գրեք ուռուցիկ n-անկյան անկյունների գումարի հաշվման բանաձևը։
180°*(n−2)
4) Ինչի՞ է հավասար ուռուցիկ հնգանկյան անկյունների գումարը։
180°*(5-2)=540
5) Սահմանեք զուգահեռագիծը։ Զուգահեռագիծը արդյո՞ք ուռուցիկ քառանկյուն է։
Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են: Այո։
6) Ի՞նչ է եռանկյան միջին գիծը։ Գծե՛ք եռանկյուն, տարե՛ք միջին գիծը և գրեք միջին գծի հաշվման բանաձևը։
Եռանկյան միջին գիծը դա այն հատվածն է, որը երկու կողմերի միջնակետերը միացնում է։

GH=DF/2
7) Ո՞ր քառանկյունն է կոչվում սեղան։ Ինչպե՞ս են կոչվում սեղանի կողմերը։
Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն: Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:
8) Ո՞ր սեղանն է կոչվում հավասարասրուն, ո՞րը՝ ուղղանկյուն։ Գծեք օրինակներ։
Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին: Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան:

9) Ի՞նչ է սեղանի միջին գիծը։ Գծե՛ք սեղան, տարե՛ք միջին գիծը և գրեք միջին գծի հաշվման բանաձևը։
Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:

EF=(BC+AD)/2
10) Ո՞ր քառանկյունն է կոչվում ուղղանկյուն։
Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են
11) Ո՞ր քառանկյունն է կոչվում շեղանկյուն։
Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
12) Ո՞ր քառանկյունն է կոչվում քառակուսի։
Քառակուսի կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը և անկյունները իրար հավասար են։