Կենսաբանություն 8

Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ։

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսային աղեղը։

Ռեֆլեքսային աղեղը, դա ռեֆլեքսի կառուցվածքային հիմքն է։ Ռեֆլեքսային հիմքը ուղիղ է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։ Ռեֆլեքսային աղեղի կառուցվածքի մեջ մտնում են՝ մաշկի ընկալիչ, զգայական նյարդ, հանգույց (զգայական նեյրոնի մարմին), ներդիր նեյրոն, շարժողական նյարդ և գործող մկան։
2. Ի՞նչ է ռեֆլեքսը։

Ռեֆլեկսը, դա նյարդային համակարգի մասնակցությամբ պատասխան ռեակցիան է ներքին և արտաքին միջավայրից ստացած գրգիռներին։
3. Ռեֆլեքսի ի՞նչ տեսակներ գիտեք։

Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ։ Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոններից, իսկ բարդ ռեֆլեքսի դեպքում աղեղը բազմանեյրոն է։ Պարզ ռեֆլեքսներ են արմնկային, ծնկային ռեֆլեքսները, հազը և փռշտոցը: Բարդ ռեֆլեքսներ են քայլքը, վազքը և վեգետատիվ գործառույթներն իրականացնող ռեֆլեքսները:

    Оставьте комментарий