1․ Ներկայացնե՛լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Արևելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք
տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն.
քկմ է, որտեղ ապրում է 155 մլն. մարդ:
2. Պատմի՛ր Արևելյան Եվրոպայի բնակչության մասին:
Բնակչության վերարտադրության վրա ամենից ուժեղ բացասական ազդեցություն
ունեցել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հատկապես մեծ էին Լեհաստանի
մարդկային կորուստները (6,5 մլն.): Լեհաստանում միայն մի համակենտրոնացման
ճամբարում Օսվենցիմում աշխարհի 28 երկրից զոհվեց 4մլն. մարդ: Ներկայումս բոլոր
երկրներին բնորոշ է բնակչության վերարտադրության առաջին տիպը, գրեթե բոլոր
երկրներում տեղի է ունենում բնակչության նվազում:
3. Ի՞նչ գիտես Արևելյան Եվրոպայի տնտեսության մասին:
Արևելյան Եվրոպայի երկրներն իրենց զարգացման մակարդակով նկատելիորեն
տարբերվում են միմյանցից և մեծ չափով Եվրոպայի մնացած տարածաշրջանների
երկրներից: Ներկայումս զգալիորեն հաղթահարել են «անցումային տնտեսության»
դժվարությունները: Գերիշխող է տնտեսապես ակտիվ բնակչության զբաղվածությունն
արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ և ցածր` ծառայությունների ոլորտում: