1. Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ
Շփումը երկու և ավելի մարդկանց համագործակցությունն է, որն ուղղված է փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, միմյանց վիճակների, հայացքների և վարքի վրա փոխադարձաբար ազդելուն, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։ Այն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը ծնվում է մարդկանց համատեղ գործունեություն ծավալելու պահանջմունքից և այդ գործունեության ընթացքում՝ այն արդյունավետ դարձնելու համար։ Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է շփում ր հասակակիցների, հետ այացներն ավելի լայնացնելու համար։
2. Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն
Համակեցություն՝ Համատեղ կենցաղավարություն, հասարակության մեջ ապրելը:
Համագործակցություն՝ Համատեղ, փոխկապացված աշխատանք կատարել։
Հաղորդակցություն՝ Փոխադարձ հարաբերություն միմյանց հետ, շփում:
3. Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար
Բնականաբար, ցանկացած խմբում առաջանում են հակասություններ, կոնֆլիկտներ, որոնք անխուսափելի են։ Դրանք հաղթահարելու համար պետք է նախ խոսել և փորձել հասկանալ միմիանց, գալ ընդհանուր հայտատարարի, որպեսզի երկու կողմերն էլ գոհ լինեն արդյունքից։