Դաս 2
«Նոր աշխարհի» հայտնագործումը
Պորտուգալիան, Իսպանիան և այլ երկրներ մեկը մյուսի հետևից ձեռնարկեցին ծովային արշավախմբեր՝ նպատակ ունենալով գտնելու Հնդկաստան տանող ուղին։ Իսպանիայի արքան ֆինանսավորեց և նավեր տրամադրեց Քրիստափոր Կոլումբոսին։ Վերջինս 1492 թ. կազմակերպեց արշավախումբ, որը Ատլանտյան օվկիանոսով ուղևորվեց դեպի արևմուտք։Կոլումբոսը հոկտեմբերի 12-ին ափ իջավ Ամերիկա աշխարհամասի կղզիներից մեկում։ Նա համոզված էր,
որ հասել է բաղձալի նպատակին, սակայն իրականում հայտնաբերել էր եվրոպացիներին անհայտ մի աշխարհամաս: Իտալացի Ամերիգո Վեսպուչին առաջինը հասկացավ, որ Կոլումբոսի հայտնաբերածը Հնդկաստանը չէ: 1498 թ. պորտուգալացի Վասկո դա Գամայի արշավախումբը, շրջանցելով Աֆրիկան, հայտնագործեցՀնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհը:
1519–1521 թթ. Ֆեռնան Մագելանի արշավախումբը, որին նույնպես միջոցներ էր հատկացրել իսպանական արքունիքը, կատարեց ծովային առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
Աշխարհագրական հայտնագործությունները հետագայում ևս շարունակվեցին: Եվրոպացիները բացահայտեցին Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլ երկրներ ու կղզիներ: Աշխարհագրական մեծ հայտնագործություններիշնորհիվ եվրոպացիները մուտք գործեցին Ամերիկա,Ավստրալիա, Աֆրիկայի ու Ասիայի իրենց անծանոթ շրջաններ և այլ տարածքներ:
Այսպես՝ Մեծ հայտնագործությունները կապող օղակ դարձան միջին և նոր դարերի միջև։
Մեծ հայտնագործությունների հետևանքները
Աշխարհագրական մեծ հայտնագործությունները կարևոր դեր են խաղացել մարդկության հետագա զարգացման համար։ Հաղորդակցության նոր ուղիների ստեղծման արդյունքում Եվրոպայի կապերն Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հետ դարձան ոչ միայն մշտական, այլև բազմաբնույթ։ Փոխվեցին եվրոպացիների պատկերացումներն աշխարհի վերաբերյալ, որը հիմք դարձավ գիտության արագ զարգացման համար։ Եվրոպացիները հայտնագործված երկրները յուրացնելու համար դրանք դարձնում էին իրենց գաղութները։ Սկզբում Պորտուգալիան և Իսպանիան, ապա Նիդերլանդները, Անգլիան, Ֆրանսիան և այլ երկրներ հիմնեցին բազմաթիվ գաղութներ աշխարհի տարբեր մասերում։Գաղութներից Եվրոպա էին ներմուծում գյուղատնտեսական մթերքներ, համեմունք, թանկարժեք իրեր, օգտակար հանածոներ և այլն։ Արտահանում էինարդյունաբերական գործիքներ, բազմատեսակ ապրանքներ և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Եվրոպայի հետ կանոնավոր շփումները նպաստեցին տարբեր աշխարհամասերի միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը՝ հիմք դնելով աշխարհի միասնացման գործընթացին։ Սակայն աշխարհագրական հայտնագործություններն ունեցան նաև բացասական հետևանքներ։Գաղութարարները ոչնչացրին տեղական բազմաթիվ քաղաքակրթություններ և բնիկ ժողովուրդների։ Գաղութներն ու նրանց բնակչությունը թալանի և
դաժան շահագործման էին ենթարկվում։ Արդյունքում՝ եվրոպացի գաղութարարների և առևտրականների ձեռքում մեծ քանակությամբ հարստություն կուտակվեց։ Օրինակ՝ Իսպանիան 1521–1660 թթ. Ամերիկայից իր երկիր տեղափոխեց 18 հազար տոննա արծաթ և 200 տոննա ոսկի։ Այսպես՝ խախտվեց գաղութացված երկրների ու ժողովուրդների ինքնուրույն և յուրահատուկ զարգացման ընթացքը։
Առաջադրանք 2
> Ի՞նչ երկրներ ու աշխարհամասեր հայտնաբերվեցին և ո՞ւմ կողմից։
Քրիստափոր Կոլումբոսը հոկտեմբերի 12-ին ափ իջավ Ամերիկա աշխարհամասի կղզիներից մեկում, մտածելով, որ գտել է Հնդկաստան տանող ճանապարհը, սակայն նա հայտնաբերել էլ եվրոպացիներին անհայտ մի աշխարհամաս։ Եվրոպացիները բացահայտեցին Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլ երկրներ ու կղզիներ:
> Ի՞նչ է գաղութը
Գաղութ անվանում են այն տարածքը, որը այնտեղի իշխողին չի պատկանում։
> Համացանցի նյութերից՝ ձեր ընտրությամբ կատարե՛ք «Հայտնի ծովագնացը և նրա դերը պատմության մեջ» թեմայով նախագծային աշխատանքը:
Լրացուցիչ աշխատանք՝
Համացանից դուրս գրի՛ր «Գորդյան հանգույց» պատմական թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։
Ըստ հին հունական ավանդության՝ փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը, որի լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում որ հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից առաջ Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։