Աշխատանքի նպատակը․
1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։
2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը։
3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։
4․Սովորողների մոտ զարգացնել փորձարարական և հաշվողական հմտությունները։
Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ․
1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․
V=at S=at2/2 ՝ այս բանաձևից a= 2S/t2
2․Արագացման սահմանումը,բանաձև,միավորը։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է արագության կրած փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։ Հշանակում են a տառով, լատիներեն «Աքսելերատիո» բառից է, որը նշանակում է արագացում։
Բանաձևը՝
a=v/t
Արագացման միավորը այնպիսի հավասարաչափ արագացող շարման արագացումն է, երբ այդ շարժման արագությունը յուրաքանչյուր մեկ վարկյանում փոփոխվում է 1մ/վ-ով։ Այն միավորը՝ 1մ/վ2։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկենաչափ, մոտաղյա բաժակ,չափաժապավեն, ամրակալան։
Փորձի ընթացքը․
Ամրակալանին ամրացրու ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորիր մետաղյա բաժակը։Չափիր ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհը(S),որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։Բաց թող գնդիկը և միաժամանակ աշխատեցրու վայրկենաչափը։Երբ գնդիկը կբախվի արգելակին կանգնեցրու վայկենաչափը և գրանցիր շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնիր երեք անգամ և հաշվիր չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:
Հաշված ժամանակը ընդունիր որպես գնդիկի շարժման ժամանակ։ Վերևի բանաձևով հաշվիր արագացումը՝ a= 2S/t2։
Այժմ նույն փորձը, նույն կերպ կրկնիր S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։
Փորձ 1
S=1,1մ | t=(t1+t2+t3)/3=(1,2վ+1,4վ+1,4վ)/3=4վ/3=1,3վ
t1=1,2վ | a=2S/t2=2*1,1մ/1,3վ2=2,2մ/1,4վ2=1,57մ/վ2≈1,6մ/վ2
t2=1,4վ
t3=1,4վ
————
a — 1,6մ/վ2
Փորձ 2
S=0,5մ | t=(t1+t2+t3)/3=(0,8վ+0,8վ+1վ)/3=2,6վ/3=0,9վ
t1=0,8վ | a=2S/t2=2*0,5մ/0,9վ2=1մ/0,81վ2=1,23մ/վ2≈1,3մ/վ2
t2=0,8վ
t3=1վ
————
a — 1,3մ/վ2
Փորձ 3
S=0,3մ | t=(t1+t2+t3)/3=(0,4վ +0,4վ+0,5վ)/3=1,3վ/3=0,43վ≈0,4վ
t1=0,4վ | a=2S/t2=2*0,3մ/0,4վ2=0,6մ/0,16վ2=1,5մ/վ2
t2=0,4վ
t3=0,5վ
————
a — 1,5մ/վ2
Կատարածս փորձերից եկա վերջնական եզրակացության, որ գնդիկի շարժումը թեք ճոռով ավասարաչափ արագացող է, քանի որ 3 դեպքերում արագացումը ստացվեց նույնը