Դասարանական
1. Բնութագրե՛ք ջրածին պարզ նյութի ֆիզիկական հատկությունները ըստ հետևյալ պլանի.
ա) գույնը
անգույն
բ) հոտը
հոտ չունի
գ) համը
համ չունի
դ) ջրում լուծելիությունը
ջրում գործնականորեն չի լուծվում
2. Հաստատի՛ր կամ երքի՛ր ստորև ներկայացվածպնդման ճշմարտացիությունը ջրածին տարրի և ատոմի վերաբերյալ:
Ջրածինը ալկալիական մետաղների հետ գտնվում է նույն խմբում: — Ճիշտ է
3. Որոշել ՕԱ -ներ
CH4 = -4/+1
H2O = +1/-2
H2 = +1
CO2 = +4/-2
4. Հաշվել Տարրերի զանգվածային բաժինները հետևյալ նյութերում H2Se, H2S:
Mr (H2Se)=2+79=81
ω=2*1/81*100=2,46
ω=1*79/81*100=97,53
Mr (H2S)=2+32=34
ω=2*1/34*100=5,88
ω=1*32/34*100=94,11
Месяц: Октябрь 2024
Իտալիա
1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Իտալիայի աշխարագրական դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում դեռ վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման վրա։ Երկրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային և կղզային մասերից։ Հյուսիսային Իալիան ավելի շահեկան դիրքերում է։ Այն կարող է տնտեսական կապեր իրականացնել թե՛ ցամաքային, թե՛ խովային ճանապարհներով։
2. Պատմի՛ր Իտալիայի բնական ռեսուրսների և օգտակար հանածոների մասին:
Իտալիան աղքատ է օգտակար հանածոներով: Հարուստ է քիմիական հումքով և բազմատեսակ շինանյութերով: Առավել նշանավոր են Սիցիլիա կղզու ծծմբի և Ապենինյան թերակղզու մարմարի պաշարները (հայտնի է Կարարեի սպիտակ մարմարի հանքավայրը), ինչպես նաև սնդիկի պաշարները, որոնցով երկիրն աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ Երկրում կան նաև ալյումինի հումքի, բազմամետաղների, ինչպես նաև նավթի ու բնական գազի ոչ մեծ պաշարներ:
3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Այնտեղ են գտնվում Եվրոպայի խոշոր և ժամանակակից խանութները։ Իտալիայում է գտնվում աշխարհում հարգված Մխիթարյան միաբանությունը,որը այն ժամանակ ամենահզոր միաբանություներից մեկն էր աշխարհում
4. Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում:
Իտալիայի կլիմատ տիպիկ միջերկրախովային է։ Ջերմաստիճանը բավարար է հողագործության համար, սակայն խոնավությունը՝ ոչ, քանի որ տեղումների մեծ մասը լինում է ձմռանը: Հետևաբար ամռան շոգ ժամանակահատվածում ոռոգման անհրաժեշտություն է առաջանում:
5. Պատմի՛ր բնակչության մասին:
Բնակչության թվով Իտալիան Եվրոպայի չորրորդ երկիրն է։ Բնակչության 98%-ն իտալացիներ են, որոնք դավանանքով քրիստոնյա կաթոլիկներ են։ Իտալացիների բնորոշ գծերից են տաքարյուն խառնվածքը, բարձրախոսությունը, երն ու հարգանքը արվեստի գործերի նկատմամբ, ճանապարհորդելու մեծ ցանկությունը: Ինչպես և Եվրոպայի շատ երկրներում, բնակչության բնական աճը ցածր է (0,2%): Բնակչության տարիքային կազմում նվազում է երեխաների բաժինը, և ընդհակառակը` մեծանում է տարեցներինը:
6. Ի՞նչ գիտես Վենետիկի մասին:
Վենետիկը կառուցված է 118 կղզիների վրա, որոնք իրար միացած են բազմաթիվ կամուրջներով և իրարից բաժանվում են փողոց-ջրանցքներով։ Այն համարվում է զբոսաշրջության խոշոր կենտրոն և ամենագեղեցիկը քաղաքներից մեկը։ 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպագրեց հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ 1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որն առայսօր ծավալում է գիտական, գրական ու կրթական լայն գործունեություն։
7. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Կիլիկյան Հայաստանը 13-14-րդ դարերում
Հայոց պատմություն/էջ 35-37 պատմել,/ էջ 38 գրավոր/

ա. Ներկայացրո՛ւ: Ո՞վքեր էին Լևոն I-ի մահվանից հետո հավակնում Կիլիկյան թագավորության գահին: Ինչպե՞ս լուծվեց գահաժառանգության հարցը:
Լևոն I արքան մահացավ 1219 թվականի մայիսին՝ թագաժառանգի իրավունքները փոխանցելով իր դուստր Զաբելին: Վերջինիս անչափահասության պատճառով նշանակվեց խնամակալ: Շուտով խնամակալի պաշտոնն իր ձեռքը վերցրեց Կոստանդին Գունդստաբլը: Հաջորդ տարիների ընթացքում Կոստանդինը վճռորոշ դեր խաղաց քաղաքական դաշտի ձևավորման գործում:
բ. Բացատրիր: Ինչո՞վ էր պայմանավորված հայ–մոնղոլական դաշինքի կնքումը:
Դաշինքը կնքվեց 1254 թ․ աշնանը Հեթում արքայի և Մանգու մեծ խանի միջև: Ըստ պայմանագրի` կողմերը պայմանավորվում էին օգնել միմյանց պատերազմի ժամանակ: Հայ վաճառականներին իրավունք էր վերապահվում արտոնյալ և ազատ առևտուր կատարել մոնղոլական պետության սահմաններում: Հայաստանում Հայոց եկեղեցին ազատվում էր բոլոր տեսակի հարկերից:
գ. Հիմնավորիր: Ինչո՞ւ 1307 թ. Սսի ժողովը որոշեց ընդունել Կաթոլիկ եկեղեցուն միանալու՝ Հռոմի Պապի առաջարկը:
Առաջադրանք 1
1. Նայելով քարտեզին նշի՛ր Կիլիկյան Հայաստանի խոշոր նավահանգիստները, որոնք մեծ նշանակություն ունեին միջազգային առևտրում։
Այաս, Կոռիկոս, Պալլորում, Կյուդնոս, Կանդելորուս։
2. Ինչպե՞ս լուծվեց Լևոն 1-ի մահվանից հետո գահաժառանգության հարցը։
Արքունական խորհուրդը Զաբելին ամուսնացրեց Կոստանդին Գունդստաբլի որդու՝ Հեթումի հետ։ Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ․՝ միավորելով Ռուբինյան և Հեթումյան տոհմերը
Առաջադրանք 2
Կիլիկյան Հայաստանի պետական կարգը և սոցիալ-տնտեսական կյանքը
Հայոց պատմություն/էջ 39-42 պատմել,/ էջ 43 գրավոր
ա. Ներկայացրու: Ի՞նչ առանձնահատկություն ունեին Կիլիկյան Հայաստանի սոցիալ–տնտեսական կառույցները: Ինչպիսի՞ փոփոխությունների ենթարկվեցին արքունիքին կից գործակալությունները:
բ. Ընդհանրացրո՛ւ: Ինչո՞վ էր պայմանավորված տարանցիկ առևտրում Կիլիկյան Հայաստանի դերը:
Տարանցիկ առևտրում Կիլիկյան Հայաստանը ուներ միջնորդի դեր որ պայմանավորված էր իր աշխարհագրական դերով։
գ. Բացատրիր: Ինչպե՞ս էին կարգավորվում արքայի և արքունի գործակալների հարաբերությունները:
Արքայի և արքունի գործակների հարաբերությունները կարգավորվում էին հատուկ կանոնադրությամբ, որը ներկայացված էր Հեթում I-ի եղբայր Սմբատ Գունդստաբլն իր «Դատաստանագրքում»։
1. Համացանցից գտի՛ր տեղեկություն Կիլիկյան մանրանկարչության, Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի մասին։
Հայկական մանրանկարչության դպրոցներից մեկը, որ կազմավորվել է 12-րդ դարում, Կիլիկիայի հայկական պետությունում և գոյատևել է մինչև 1380-ական թվականները։ Հայ ժողովրդի պատմության այդ շրջանը նշանավորվել է համազգային մշակույթի վերելքով։ Դրա լավագույն վկայություններից է գրքի գեղարվեստական ձևավորումը։ 12-րդ դարի առաջին կեսից մինչև 1350-ական թվականներին Դրազարկի, Սկևռայի, Ակների, Դռների, Բարձրբերդի և հատկապես Հռոմկլայի գրչատներում աշխատել են տաղանդավոր նկարիչներ Գրիգոր Մլիճեցին, Կոստանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հովհաննեսը, Թորոս Ռոսլինը, Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը և ուրիշներ։ Բազմաթիվ են նաև բարձրարվեստ մանրանկարներով զարդարված ձեռագրերը, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել։
Adjective, in class
1. My sister thinks she’s more intelligent (intelligent) than me, but I don’t agree!
2. Avatar is probably the worst (bad) film I’ve seen!
3. What is the wettest (wet) month of the year in England?
4. Do you think the Harry Potter films are better (good) than the books?
5. Who is the most powerful (powerful) person in your country?
6. I think Men in Black 1 was funnier (funny) than Men in Black 3.
7 .Is Angelina Jolie older (old) than Sandra Bullock?
8. John is the nicest (nice) person that I know.
Գործնական աշխատանք․14․10․
164. Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:
Երկու — երկճյուղ, երկագլուխ, երկակի
երեք — եռագլուխ, եռակի, եռամյա, եռյակ, եռապատիկ
չորս — քառագլուխ, քառամյա, քառակի, քառյակ, քառապատիկ
յոթ — յոթագլուխ, յոթամյա, յոթակի, յոթյակ, յոթապատիկ
ինը — իննագլուխ, իննամյա, իննակի, ինյակ, իննապատիկ
տասը — տասնագլուխ, տասնամյա, տասնակի, տասնյակ, տասնապատիկ
քառասուն — քառասունգլխանի, քառասնամյա, քառասնակի, քառասնապատիկ
առաջին — առաջնեկ
165. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:
Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում: Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեքը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում: Կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում:
166. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Կալիֆոռնիացի քառասուն ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ
օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ ինըսունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը չորս հազար ինըհարյուր չորս կիլոմետր էր: Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր:
167. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:
Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետեր, ստանալ 600 տոննա ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին: 1961 թվականին արդեն Ասիայում
600 ռնգեղջյուրներ մնացին: Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափղեր խփվեցին:
Իրենց որսացած 900 ծովափղերին էլ թողել էին տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագահները հետևել են կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղեր արդեն վերաբնակիչներ են ապրում: Ժլատորեն բաշխվել է թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը:
168.Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ` Կողմերը վեցական մետր երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է քեզ հետաքրքրողը: — Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:
Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի: — Գրքերը երեք հարյուրական եջ ունեն։
Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով: — Այդ օրը անապատով յուրաքանչուրը անցել էր երեսուն կիլոմետր։
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում: — Մեծ քաղաքներում օրական մոտ չորս լիտր ջուր էր ծախսվում։
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ: — Համար երեք տակառի մեջ թաքցրել էին պայթուցիկներ։
Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:
Սեղան 11.10.2024
1) Գտեք հավասարասրուն սեղանի անկյունները, եթե հայտնի է, որ սեղանի երկու անկյունների տարբերությունը 40o է։
180-40=140
140/2=70
70+40=110
2) Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 4մ է, սրունքը՝ 2մ, իսկ դրանց կազմած անկյունը՝ 60o ։ Գտեք սեղանի փոքր հիմքը։

3) Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2:3, իսկ միջին գիծը 10սմ է։ Գտեք սեղանի հիմքերը։
5x=20
x=4
4*2=8
4*3=12
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Գտեք AD և BC հիմքերով սեղանի B և D անկյունները, եթե <A = 36o, <C = 117o։
<B=180-36=144o
<C=180-117=63o
2) Հավասարասրուն սեղանի բութ անկյան գագաթից նրա մեծ հիմքին տարված ուղղահայացն այդ հիմքը տրոհում է 6սմ և 30սմ երկարությամբ հատվածների։ Գտեք սեղանի փոքր հիմքը և միջին գիծը։
Մեծ հիմք=36սմ
30-6=24
Փոքր հիմք=24սմ
Միջին գիծ=(36+24)/2=30
Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ
Առաջադրանքներ․
1) ա) Երկու թվերի գումարը 10 է, իսկ տարբերությունը՝ 4: Գտեք այդ թվերը:
x+y=10
x-y=4
2x=14
x=7
y=3
բ) Երկու թվերի գումարը 21 է, իսկ տարբերությունը՝ 9: Գտեք այդ թվերը:
x+y=21
x-y=9
2x=30
x=15
y=6
2) Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից: Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 44: Գտեք այդ թվերը:
y=2x
4x+2y=44
4x+4x=44
8x=44
x=5,5
y=2*5,5
y=11
3) Տրված են երկու թվեր։ Եթե առաջին թիվը բազմապատկենք 2-ով, ապա ստացված թիվը 1-ով մեծ կլինի երկրորդից, իսկ եթե երկրորդ թիվը բազմապատկենք 2-ով, ապա ստացված թիվը 7-ով մեծ կլինի առաջինից։ Գտեք այդ թվերը։
2x=y+1
2y=x+7
2x-1=y
4x-2=x+7
4x-x=7+2
3x=9
x=3
y=2*3-1
y=5
Տնային աշխատանք․
1) ա) Մի թիվը 6-ով մեծ է մյուսից: Այդ թվերի գումարը հավասար է 40-ի: Գտեք այդ թվերը:
y=x+6
y+x=40
40:2=20
6:2=3
14+3=17
20+3=23
y=23
x=17
բ) Մի թիվը 15-ով փոքր է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 23 է:
y=x-15
y+x=23
x+y+(x-y)=23+15
2x=38
x=19
y=19-15
y=4
2) Մի թիվը 7-ով մեծ է մյուսից: Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 6 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 31: Գտեք այդ թվերը:
3) Լուծիր համակարգը քեզ հարմար եղանակով։

x=y+5
2*(y+5)+4y=22
6y+10=22
6y=12
y=2
x=2+5
x=7

Գծային հավասարումների համակարգեր
Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․
1.{3x+y=7
{-5x+2y=3
y=7-3x
-5x+2*(7-3x)=3
-5+14-6x=3
-11x+14=3
-11x=3x-14
-11x=-11
x=1
y=7-3
y=4
2.{2x+y=12
{7x-2y=31
y=12-2x
7x-2*(12-2x)=31
11x-24=31
11x=31+24
11x=55
x=5
y=12-10
y=2
Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․
1.{x+y=9
{-x+y=-3
(x+y)+(-x+y)=9+(-3)
0x+2y=6
2y=6
y=3
x+3=9
x=9-3
x=6
2. {2x+11y=15
{10x-11y=9
(2x+11y)+(10x-11y)=15+9
(2x+11y)+(10x-11y)=24
12x=24
x=24/12=2
4+11y=15
11y=15-4
11y=11
y=11/11=1
y=1
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․
1.{y-2x=4
{7x-y=1
7x-(2x+4)=1
7x-2x-4=1
5x-4=1
5x=1+4
5x=5
x=1
y=2+4=
y=6
2.{8y-x=7
{2x-21y=2
Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․
1. {x+y=7
{x-3y=-5
x=7-y
(7-y)-3y=-5
7-y-3y=-5
7-4y=-5
-4y=-12
y=3
x=7-3
x=4
2. {9y+13x=35
{29y-13x=3
(9y+13x)+(29y-13x)=35+3
9y+29y=38
38y=38
y=1
9+13x=35
13x=26
x=2
Կոմիտասը` բանաստեղծ․08․10
Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)
ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ
Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։
Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։
Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։
ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։
Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։
ՄԵՆԱՎՈՐ
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,
Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։
ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։
ՔՈ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…
Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։
Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։
Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։
ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ
Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։
Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։
Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։
Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։
ՍԵՐ ՈՒ ԲԵՐ
Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։
Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։
Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։
Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։
1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։
Երմակ հեր, գարուն սեր — բանաստեղծը ուզում է ասել, որ ամեն մեկը իր սերի տերն է, որ մենք ինքնուրույն պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր սերի հետ։ Կոնկրետ այն սերը, որը այդ բանաստեղծության մեջ էր, իմ կարծիքով գարնան նման ջերմ և հաճելի էր։
Աշուն կյանք — այս ստեղծագործության մեջ Կոմիտասը նկարագրում է գեղեցիկ աշունը։ Հանգիստ, լուռ, ծառերով և քարերով լի։
Մենավոր — ամեն մարդ կարող է գտնել իր մարդուն։ Նրան, ով պետք է իր կյանքում։ Ամեն մեկին պետք է մի մարդ իր կյանքում, ով միշտ կողքին կլինի և միշտ կօգնի։
Ճանապարհ — այստեղ Կոմիտասը ճանապարհը նկարարգրելիս ուզում է ասել, որ ճանապարհը լայն սիրտ ունի և բոլորին օգնում է, մարդուն, բույսին, գազանին և թևավոր թռչունին, որովհետև բոլորը գնալիս ճանապարհի ուղղությամբ են գնում։
Իմ երազում — տվյալ ստեծղագորթույան մեջ Կոմիտասը նկարագրում է մի երազ, որտեղ նա նրա սերի հետ ժամանակ է անցկացնում։ Այս երազը որպես լավ հիշողություն էր Կոմիտասի համար։ Բայց այդ ամենը ընդհամենը երազ էր, որը էլ չէր կրկնվի։
Քո երազում — այստեղ Կոմիտասը պատկերացնում է, թե ինչ երազ է իր սիրած աղջիկը տեսնում: Ոնց որ ինքը և իր սիրելի աղջիկը առաջին անգամ տեսնում են իրար սիրո ծովի մոտ, որ այդ աղջկա սերը Կոմիտասի հանդեպ սարի նամն մեծ է եղել։
2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։
Հավասարաչափ արագացող շարժում
Դասարանում քննարկվող հարցեր.
1. Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ շարժման միջին արագություն։
2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:
3. Ի՞նչ է ցույց տալիս արագացումը: Գրել բանաձևը:
Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։ Արագացման միավորը 1 մ/վ2-ն է:
4․ Ո՞րն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում:
Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1մ /վ2 -ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ-ով։
5. Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը