Աշխարհագրություն 8

Աշխարհագրություն, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1

Հարցեր բանավոր քննարկման համար.
1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները: Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է, որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ և հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են։
Գերմանիան զարգանում է ժողովրդի աշխատասեր լինելով, լավ աշխարհագրական դիրք ունենալով և զարգացած հարևան երկրներով։ Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ։ Գերմանիան ամենածարգացած երկրներից մեկն է։
2. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:Նշել Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
3. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում: Պատմի՛ր բնակչության մասին:

Իտալիայի աշխարագրական դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում դեռ վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման վրա։ Երկրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային և կղզային մասերից։ Հյուսիսային Իալիան ավելի շահեկան դիրքերում է։ Այն կարող է տնտեսական կապեր իրականացնել թե՛ ցամաքային, թե՛ խովային ճանապարհներով։
4. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում։ Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը։

Հարավային Եվրոպան ֆիզիկաաշխարհագրական առումով ընդգրկում է Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան թերակղզիները և Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ: Քանի որ երկրների մեծ մասը գտնվում է Միջերկրական ծովի ավազանում, որոշ աշխարհագետներ այս տարածաշրջանն անվանում են նաև Միջերկրածովյան Եվրոպա: Թեև ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, միշտ էլ բարենպաստ է եղել տարածաշրջանի երկրների զարգացման համար, հատկապես հին ժամանակներում:
Հարավային Եվրոպայի երկրների տնտեսության զարգացած ճյուղերից են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և հանգստի գոտիները և բուսաբուծությունը։ Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան բարենպաստ պայմաններ:

    Ինքնուրույն աշխատանք.

    Ընտրել որևէ մեկ թեմա և պատրաստել տեղեկատվական նյութ։
    1. Ինչպիսի՞ ներդրում են ունեցել հայերը Ֆրանսիայում։

    Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա՝ XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։ Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում՝ խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում՝ մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև «ամուսնական դաշինքներ» են կնքվել հայ և ֆրանկ ազնվականների միջև։
    2. Ներկայացնել Ֆրանսիայի դերը քաղաքակրթության մեջ։
    3. Ներկայացնել Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները։
    4. Ինչպիսի ներդրում են ունեցել հայերը Գերմանիայում։

    Оставьте комментарий