Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք, 28.10.24

180.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: — Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն (որսս) իր ոտքով եկավ: — Որսս իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: — Մենք, ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս: — Դու` մեր ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել: Ես՝ ծեր որսորդս, կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել: — Դուք` մեր շնորհալի տղաներՍ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա՛ր է, քար: — Սիրտդ քա՛ր է, քար:
Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա: — Ձեոքներդ ընկնողին պրծում չկա:

181.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ է նշանակում.
ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

Երկրի բնակիչներս (մենք) շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:
Մեծերդ (դուք) մեզ` երեխաներիս (մենք) անընդհատ փոխել եք ուզում:
Շուրջս (իմ) ոչինչ չեմ նկատում:
Ինքս (ես) էլ լճի ափին լինել շատ եմ սիրում:
Կենդանու հետքերն ինքդ (դու) կնկատես թաց գետնի վրա:
Աչքներդ (քո) լույս լինի:
Կիրակի օրը ծնողներիս (իմ) հետ գազանանոց էինք գնացել:
Երեխաներս (մենք) ամենաշատը կապիկներով էինք հետաքրքրվում:
Քեֆդ (քո) կգար, որ տեսնեիր դրանց խաղերն ու օյինները:

182.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր: 
Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Հոլովի՛ր ես, նա, ինքը, նրանք, դուք, բոլոր, երբ, ով, սա, ամենքը, որ, որոնք դերանունները և յուրաքանչյուր դերանվան երկու հոլովաձևով կազմիր նախադասություններ:
Ուղղական — ես, նա, ինքը, նրանք, դուք, բոլորը, երբ, ով, սա, ամենքը, որ, որոնք
Սեռական — իմ, նրա, իր, նրանց, ձեր, բոլորի, երբվա, ում, սրա, ամենքի, որի, որոնց
Տրական — ինձ, նրան, իրեն, նրանց, ձեզ, բոլորին, երբվա, ում, սրան, ամենքին, որին, որոնց
Հայցական — ինձ, նրան, իրեն, նրանց, ձեզ, բոլորին, երբվա, ում, սրան, ամենքին, որին, որոնց
Բացառական — ինձնից, նրանից, իրենից, նրանցից, ձեզնից, բոլորից, երբվանից, ումից, սրանից, ամենքից, որից, որոնցից
Գործիական — ինձնով, նրանով, իրենով, նրանցով, ձեզնով, բոլորով, երբվանով, ումով, սրանով, ամենքով, որով, որոնցով
Ներգոյական — ինձնում, նրանում, իրենում, նրանցում, ձեզնում, բոլորում, երբվանում, ում, սրանում, ամենքում, որում, որոցնում

Оставьте комментарий