Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք դերանուն խոսքի մասից․16․10

171. Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:
Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:
Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:
Այստեղ, այդքան, նույնպես, այնպիսի, որքան
172. Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:
Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:
173. Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:
1. Բոլոր ծաղիկները Աննա հավաքել և միասին է դրել։
2. Այս դասարանում բոլորը ստանում են բարձր գնահատականներ։
3. Ամբողջ տարին Լիան ապրեց այս տանը։
4․ Ամբողջը կոտրվել ընկել էր և փակել էր ճանապարհը։
5. Այս տանը ամեն ինչ ինքս եմ արել։
6. Յուրաքանչյուր էջը նա շատ ուշադիր էր կարդում։
7․ Լանան ամեն մի խաղալիք իր տեղը դրեց։
174. Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:
1. Վստահ եմ, որ նա ինչ-որ բան է թաքցնում։
2. Ես մի քանի ծաղիկ գնեցի նրա համար։
3․ Նա որոշեց ուրիշ գույն ընտրել կապույտի տեղը։
4. Այստեղ ոչ մի տուն չկա։
5․ Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել այդ տանը։
6․ Սենյակում ոչինչ չկար։
175. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ սնունդն (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ գյուղին (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլոր տարիներն (տարի) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով բոլոր բժիշկներն (բժիշկ) ասեցին (ասել), թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչ մեկը չազդեց (չազդել):
Քառասուն տարի է, որ իր բոլոր գիշերները (գիշեր) նվիրում է (նվիրել) իր անձի զարգացմանը:
Ամբողջ գիշերը (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչ մի վթար (վթար) չի գրանցվել (չգրանցվել):
Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն (հաջողություն) չունի:
Ամբողջ արձակուրդը (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:
176. Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:
Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի:
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ:
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը:

Оставить комментарий