1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Իտալիայի աշխարագրական դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում դեռ վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման վրա։ Երկրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային և կղզային մասերից։ Հյուսիսային Իալիան ավելի շահեկան դիրքերում է։ Այն կարող է տնտեսական կապեր իրականացնել թե՛ ցամաքային, թե՛ խովային ճանապարհներով։
2. Պատմի՛ր Իտալիայի բնական ռեսուրսների և օգտակար հանածոների մասին:
Իտալիան աղքատ է օգտակար հանածոներով: Հարուստ է քիմիական հումքով և բազմատեսակ շինանյութերով: Առավել նշանավոր են Սիցիլիա կղզու ծծմբի և Ապենինյան թերակղզու մարմարի պաշարները (հայտնի է Կարարեի սպիտակ մարմարի հանքավայրը), ինչպես նաև սնդիկի պաշարները, որոնցով երկիրն աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ Երկրում կան նաև ալյումինի հումքի, բազմամետաղների, ինչպես նաև նավթի ու բնական գազի ոչ մեծ պաշարներ:
3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Այնտեղ են գտնվում Եվրոպայի խոշոր և ժամանակակից խանութները։ Իտալիայում է գտնվում աշխարհում հարգված Մխիթարյան միաբանությունը,որը այն ժամանակ ամենահզոր միաբանություներից մեկն էր աշխարհում
4. Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում:
Իտալիայի կլիմատ տիպիկ միջերկրախովային է։ Ջերմաստիճանը բավարար է հողագործության համար, սակայն խոնավությունը՝ ոչ, քանի որ տեղումների մեծ մասը լինում է ձմռանը: Հետևաբար ամռան շոգ ժամանակահատվածում ոռոգման անհրաժեշտություն է առաջանում:
5. Պատմի՛ր բնակչության մասին:
Բնակչության թվով Իտալիան Եվրոպայի չորրորդ երկիրն է։ Բնակչության 98%-ն իտալացիներ են, որոնք դավանանքով քրիստոնյա կաթոլիկներ են։ Իտալացիների բնորոշ գծերից են տաքարյուն խառնվածքը, բարձրախոսությունը, երն ու հարգանքը արվեստի գործերի նկատմամբ, ճանապարհորդելու մեծ ցանկությունը: Ինչպես և Եվրոպայի շատ երկրներում, բնակչության բնական աճը ցածր է (0,2%): Բնակչության տարիքային կազմում նվազում է երեխաների բաժինը, և ընդհակառակը` մեծանում է տարեցներինը:
6. Ի՞նչ գիտես Վենետիկի մասին:
Վենետիկը կառուցված է 118 կղզիների վրա, որոնք իրար միացած են բազմաթիվ կամուրջներով և իրարից բաժանվում են փողոց-ջրանցքներով։ Այն համարվում է զբոսաշրջության խոշոր կենտրոն և ամենագեղեցիկը քաղաքներից մեկը։ 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպագրեց հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ 1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որն առայսօր ծավալում է գիտական, գրական ու կրթական լայն գործունեություն։
7. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:
