Հանրահաշիվ 8

Գծային հավասարումների համակարգեր

Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․
1.{3x+y=7
{-5x+2y=3

y=7-3x
-5x+2*(7-3x)=3
-5+14-6x=3
-11x+14=3
-11x=3x-14
-11x=-11
x=1
y=7-3
y=4

2.{2x+y=12
{7x-2y=31

y=12-2x
7x-2*(12-2x)=31
11x-24=31
11x=31+24
11x=55
x=5
y=12-10
y=2

Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․
1.{x+y=9
{-x+y=-3
(x+y)+(-x+y)=9+(-3)
0x+2y=6
2y=6
y=3
x+3=9
x=9-3
x=6

2. {2x+11y=15
{10x-11y=9

(2x+11y)+(10x-11y)=15+9
(2x+11y)+(10x-11y)=24
12x=24
x=24/12=2
4+11y=15
11y=15-4
11y=11
y=11/11=1
y=1

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․
1.{y-2x=4
{7x-y=1

7x-(2x+4)=1
7x-2x-4=1
5x-4=1
5x=1+4
5x=5
x=1
y=2+4=
y=6

2.{8y-x=7
{2x-21y=2


Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․
1. {x+y=7
{x-3y=-5

x=7-y
(7-y)-3y=-5
7-y-3y=-5
7-4y=-5
-4y=-12
y=3
x=7-3
x=4

2. {9y+13x=35
{29y-13x=3

(9y+13x)+(29y-13x)=35+3
9y+29y=38
38y=38
y=1
9+13x=35
13x=26
x=2

Գրականություն 8

Կոմիտասը` բանաստեղծ․08․10

Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ
Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ
Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ
Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

Երմակ հեր, գարուն սեր — բանաստեղծը ուզում է ասել, որ ամեն մեկը իր սերի տերն է, որ մենք ինքնուրույն պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր սերի հետ։ Կոնկրետ այն սերը, որը այդ բանաստեղծության մեջ էր, իմ կարծիքով գարնան նման ջերմ և հաճելի էր։
Աշուն կյանք — այս ստեղծագործության մեջ Կոմիտասը նկարագրում է գեղեցիկ աշունը։ Հանգիստ, լուռ, ծառերով և քարերով լի։
Մենավոր — ամեն մարդ կարող է գտնել իր մարդուն։ Նրան, ով պետք է իր կյանքում։ Ամեն մեկին պետք է մի մարդ իր կյանքում, ով միշտ կողքին կլինի և միշտ կօգնի։
Ճանապարհ — այստեղ Կոմիտասը ճանապարհը նկարարգրելիս ուզում է ասել, որ ճանապարհը լայն սիրտ ունի և բոլորին օգնում է, մարդուն, բույսին, գազանին և թևավոր թռչունին, որովհետև բոլորը գնալիս ճանապարհի ուղղությամբ են գնում։ 
Իմ երազում — տվյալ ստեծղագորթույան մեջ Կոմիտասը նկարագրում է մի երազ, որտեղ նա նրա սերի հետ ժամանակ է անցկացնում։ Այս երազը որպես լավ հիշողություն էր Կոմիտասի համար։ Բայց այդ ամենը ընդհամենը երազ էր, որը էլ չէր կրկնվի։
Քո երազում — այստեղ Կոմիտասը պատկերացնում է, թե ինչ երազ է իր սիրած աղջիկը տեսնում: Ոնց որ ինքը և իր սիրելի աղջիկը առաջին անգամ տեսնում են իրար սիրո ծովի մոտ, որ այդ աղջկա սերը Կոմիտասի հանդեպ սարի նամն մեծ է եղել։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։