122. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:
Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանեց խառնիխուռն մտքերը: (օդ)
Լույսն ու ջերմությունը մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների ջերմությունը բարձրացավ: (ջերմություն)
Փոշին ծածկեց ամբողջ քադաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր փոշիներով են անում: (փոշի)
Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)
123. Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ
1. Ամբոխում ընկերուհուս կորցրեցի։
2. Ամբոխներում ես հաճախ մոլորվում եմ։
ոհմակ
1. Ոհմակում կար մի տարբերվող գայլ։
2. Կյանքումս ոհմակներ չեմ տեսել։
անտառ
1․ Անտառներում ոչ մի անգամ չեմ տեսել վայրի կենդանիներ։
2. Մեր քաղաքի կողքի անտառը այրվեց։
դասարան
1. Դասարանում ընդհամենը երկու աշակերտ էր նստած։
2. Մեր դպրոցի դասարաններում այս տարի շատ նորեկներ են եկել։
124. Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ
Ա խմբում բառերը գրված են ուղիղ ձևով, իսկ Բ խմբում՝ հոլովված։
125. Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:
Ա Պատուհան-պատուհանի(ն), մարդ-մարդու(ն), գարուն-գարնան(ը), գիշեր-գիշերվա(ն), կին-կնոջ(ը)
Բ. Տուն-տան(ը), շուն-շան(ը), գեղեցկություն-գեղեցկության(ը), հայր-հոր(ը), մայր-մոր(ը), եղբայր-եղբոր(ը)
126. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:
Ինչի՞ հնարավորություն ունենալ:
Աշխատանքի հնարավորություն ունենալ։
Խաղի հնարավորություն ունենալ։
Ուսման հնարավորություն ունենալ։
Հանգստի հնարավորություն ունենալ։
Գործման հնարավորություն ունենալ։
Խաղալու հնարավորություն ունենալ։
Սովորելու հնարավորություն ունենալ։
Հանգստանալու հնարավորություն ունենալ
։
Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ):
Աշխատանքի հնարավորություն ընձեռել։
Խաղի հնարավորություն ընձեռել։
Ուսման հնարավորություն ընձեռել։
Հանգստի հնարավորություն ընձեռել։
Գործման հնարավորություն ընձեռել։
Խաղալու հնարավորություն ընձեռել։
Սովորելու հնարավորություն ընձեռել։
Հանգստանալու հնարավորություն ընձեռել։
Ինչի՞ նպատակ ունենալ:
Աշխատանքի նպատակ։
Խաղի նպատակ։
Ուսման նպատակ։
Հանգստի նպատակ։
Գործման նպատակ։
Խաղալու նպատակ։
Սովորելու նպատակ։
Հանգստանալու նպատակ։