1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։
3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
4. Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, ո՞ր դեպքում՝ոչ։
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում ոչ:
6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Շարժման հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է։
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Մարմնի անցած ճանապարհը դա, շարժման հետագծի երկարության չափն է։
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ անվանում են hավասարաչափ շարժում։
10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
Բանաձև
արագությունը=ժանապարհ/ժամանակամիջոց
V = S/t
11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:
Բանաձև
ճանապարը=արագություն*ժամանակամիջոց
S = V*t
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:
Բանաձև
ժամանակամիջոց=ճանապարը/արագություն
t = S/V
14․Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը
Մաեխանիկա բաժինն ուսումնասիրում է մեխանիկական երևույթները։ Մեխանիկան ունի 3 բաժին՝ կինեմատիկա, դինամիկա, ստատիկա։ Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պատճառների քննարկման, կոճվում է կինեմատիկա։ Դինամիկա մեխանիկայի բաժինն ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։
15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին արագություն։
16․Գրել միջին արագության բանաձևը։
17․Ո՞ր արագություննեն անվանում ակնթարթային արագություն։
День: 4 октября 2024
Գոյականի թիվը և հոլովը 04.10.2024
122. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:
Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանեց խառնիխուռն մտքերը: (օդ)
Լույսն ու ջերմությունը մարդիկ արևից են ստանում: (ջերմություն)
Երեկոյան բոլոր հիվանդների ջերմությունը բարձրացավ: (ջերմություն)
Փոշին ծածկեց ամբողջ քադաքր: (փոշի)
Հիմա լվացքը տարբեր փոշիներով են անում: (փոշի)
Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)
123. Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:
Ամբոխ
1. Ամբոխում ընկերուհուս կորցրեցի։
2. Ամբոխներում ես հաճախ մոլորվում եմ։
ոհմակ
1. Ոհմակում կար մի տարբերվող գայլ։
2. Կյանքումս ոհմակներ չեմ տեսել։
անտառ
1․ Անտառներում ոչ մի անգամ չեմ տեսել վայրի կենդանիներ։
2. Մեր քաղաքի կողքի անտառը այրվեց։
դասարան
1. Դասարանում ընդհամենը երկու աշակերտ էր նստած։
2. Մեր դպրոցի դասարաններում այս տարի շատ նորեկներ են եկել։
124. Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ
Ա խմբում բառերը գրված են ուղիղ ձևով, իսկ Բ խմբում՝ հոլովված։
125. Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:
Ա. Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:
Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:
Ա Պատուհան-պատուհանի(ն), մարդ-մարդու(ն), գարուն-գարնան(ը), գիշեր-գիշերվա(ն), կին-կնոջ(ը)
Բ. Տուն-տան(ը), շուն-շան(ը), գեղեցկություն-գեղեցկության(ը), հայր-հոր(ը), մայր-մոր(ը), եղբայր-եղբոր(ը)
126. Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:
Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:
Ինչի՞ հնարավորություն ունենալ:
Աշխատանքի հնարավորություն ունենալ։
Խաղի հնարավորություն ունենալ։
Ուսման հնարավորություն ունենալ։
Հանգստի հնարավորություն ունենալ։
Գործման հնարավորություն ունենալ։
Խաղալու հնարավորություն ունենալ։
Սովորելու հնարավորություն ունենալ։
Հանգստանալու հնարավորություն ունենալ
։
Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ):
Աշխատանքի հնարավորություն ընձեռել։
Խաղի հնարավորություն ընձեռել։
Ուսման հնարավորություն ընձեռել։
Հանգստի հնարավորություն ընձեռել։
Գործման հնարավորություն ընձեռել։
Խաղալու հնարավորություն ընձեռել։
Սովորելու հնարավորություն ընձեռել։
Հանգստանալու հնարավորություն ընձեռել։
Ինչի՞ նպատակ ունենալ:
Աշխատանքի նպատակ։
Խաղի նպատակ։
Ուսման նպատակ։
Հանգստի նպատակ։
Գործման նպատակ։
Խաղալու նպատակ։
Սովորելու նպատակ։
Հանգստանալու նպատակ։