Սանգվինիկ՝Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով:
Խոլերիկ՝ Խոլերիկին բնորոշ են հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել:
Ֆլեգմատիկ՝ Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում:
Մելանխոլիկ՝ Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից:
Ես ինձ կարող եմ անվանել ֆլեգմատիկ մարդ։ Ես հավասարակշռված և հանգիստ մարդ եմ չնայած իրավիճակի։ Ես աշխատում եմ էմոցիաներս և մտքերս պահել իմ մեջ։ Սակայն բավականին շատ բան եմ զգում, շատ բաների մասին եմ խորապես մտածում և նույնպես ունեմ մտահոգություններ։ Մարդը չի կարող միայն մեկ խառնվածքին անդրադառնալ, ես չնայած ֆլեգմատիկ կողմիս ունեմ նաև մելանխոլիկ կողմ։ Մելանխոլիկ կողմս օգնում է ժամանակից առ ժամանակ խորանալ սեփական մտքերիս մեջ, իսկ ֆլեգմատիկ կողմս ստիպում է ինձ զուսպ, հավասարակշռված և հանգիստ պահել։