Կենսաբանություն 8

Կենսաբանություն 09․30․2024

Լրացուցիչ աշխատանք — պատասխանել հարցերին․

1․ Մակուղեղի գործառույթի ինչպիսի՞ խանգարուﬓեր գիտեք:
Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: 
2․ Ո՞րն է վահանագեղձի գործառույթը. նրա թերգործառույթի և գերգործառույթի
դեպքում ինչպիսի՞ խանգարուﬓեր են առաջանում։

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ: Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ)
3․ Ինչպե՞ս են մակերիկաﬓերի և ենթաստամոքսային գեղձի հորմոններն ազդում ածխաջ րերի փոխանակության վրա:

Մարդու մակերիկամի կեղևային նյութը կամ կեղևը կազմված է Էպիթելային բջիջներից գոյացած երեք գոտիներից (խրձային, կծիկային, ցանցային) և արտադրում է ստերոիդային ավելի քան 40 միացություն՝ կորտիկոստերոիդներ, որոնք ազդում են  ածխաջրերի փոխանակության, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա։ Կեղևի ֆունկցիան կարգավորվում է հիպոֆիզի առաջային բլթում արտադրվող աղրենոկորտիկոտրոպ հորմոնով։ Միջուկային նյութը կազմված է հիմնականում էպիթելային բազմանկյուն խոշոր բջիջներից, որոնք գոյացնում են շարակցական հյուսվածքով և երակային մազանոթային ծոցերով միմյանցից սահմանազատված հանգույցներ։ Միջուկային նյութում արտադրվում են կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին), որոնք հաճախացնում մասնակցում ածխաջրային փոխանակության կարգավորմանը։

Оставьте комментарий