Ամեն մարդ ունի պահանջմունքներ, առանց նրանց հնարավոր չի ապրել: Դա մեր առօրյա կյանքի պահանջմունքներն են, որոնք մեր օրգանիզմը ձգտում և պահանջում է: Դրանք են՝ ջուրը, սնունդը, ու քունը: Աշխարհում չկա մեկը, ով կարող է ապրել առանց այս պահանջմունքների: Տարբեր տարիքներում մարդիկ ունենում են տարբեր պահանջմունքներ: Օրինակ փոքրերի մոտ կան պահանջմունքներ խաղալիքների, ուշադրության, նոր զբաղմունքները և շրջապատի հետ ծանոթանալը: Պատանեկան հասակում պահանջմունքներն են էլեկտրոնային սարքերը, նոր վայրերի այցելությունը և ընկերների հետ շփումը: Իսկ չափահաս տարիքում պահանջմունքներն են՝ մասնագիտացված գիտելիքների ձեռք բերումը, լավ աշխատանքով ապահովումը, ընտանիքի ստեղծումը և առողջ ապրելակերպը: Պահանջմունքները բացի լավ կողմերից նաև ունեն վատ կողմեր: Պահանջմունքների վատ կողմերը դա կախվածություններն են: Կախվածությունները առաջանում են, երբ մարդ չարաշահում է իր պահանջմունքի քանակը և ուզում է ավելի շատ: Սակայն կան կախվածություններ որոնք շատ մարդկանց մոտ դարձել են պահանջմունքներ: Որպես օրինակ վերցնենք ծխելը: Ծխելը կախվածություն է, որը դարձել է շատ մարդկանց պահանջմունքը: Բայց այս վատ պահանջմունքներից կարելի է ազատվել առողջ ապրելակերպի միջոցով:
Մարդուն պետք է իրեն իմանալ ուրիշներին ներկայանալու համար, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ կարծիք կազմել քո մասին: Նաև մարդուն իրեն իմանալը օգնում է սեփական կարծիք ունենալ և կարողանալ իր կարծիքը արտահայտել քննարկումների ժամանակ: Երբ լավ գիտես ինքդ քեզ, գիտես քո ուժեղ և թույլ կողմերը։
День: 1 октября 2024
Revision exercises
Fill in the blanks with the past continuous form of the verbs given in brackets.
The children were playing hide and seek in the park. (play)
They were going to the movies. (go)
I was reading the book you gave me on my birthday. (read)
Winnie was stitching her new dress. (stitch)
The dogs were barking all night. (bark)
Ron was cleaning his room when he heard the noise. (clean)
It was getting darker with each passing moment. (get)
The gardener was watering the lawn. (water)
The army was going to Ladakh when the enemy attacked them. (go)
My sister was riding a Royal Enfield yesterday. (ride)
The students were working on their assignments. (work)
That boy was dancing in class. (dance)
The kid was watching television all evening. (watch)
The girl was listening to rock music. (listen)
The birds were flying in the sky. (fly)
Ecercise 2 – Change into the past continuous tense
Read the following sentences and change them into the past continuous tense.
Raj drinks coffee. — Raj was drinking coffee.
Sweta is singing her favourite song. — Sweta was singing her favourite song.
Siraj left home. — Siraj was leaving the house.
My friends played on the field. — My friends were playing on the field.
I will be going to France. — I was going to France.
The boy cried all night. — The boy was crying all night.
The cat ran in the streets. — The cat was running in the streets.
I performed at the school function. — I was performing at the school function.
The parrot talked back. — The parrot was talking back.
Tia will visit her granny. — Tia was visiting her granny.
Put the verbs into the correct form (past progressive).
When I phoned my friends, they were playing monopoly.
Yesterday at six, I was preparing dinner.
The kids were playing in the garden when it suddenly began to rain.
I was practicing the guitar when he came home.
We were not cycling all day.
While Alan was working in his room, his friends were swimming in the pool.
I tried to tell them the truth, but they were not listening.
What were you doing yesterday?
Most of the time, we were sitting in the park.
I was listening to the radio while my sister was watching TV.
When I arrived, they were playing cards.
We were studying English yesterday at 4:00 pm.
Եռանկյան միջին գիծը
Առաջադրանքներ
1) RS -ը ABC եռանկյան միջին գիծն է՝ R∈AB, S∈AC: Ընտրիր ճիշտ տարբերակը`
ա) RS∥BC
բ) RS⊥AB
գ) երկուսն էլ ճիշտ են

2) KLM եռանկյան մեջ տարված է GH միջին գիծը, ընդ որում՝ G∈KL, H∈KM: GH միջին գծի վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) GH∥LM
բ) GH⊥LM
գ) երկուսն էլ ճիշտ են
3)

10/2=5
6/2=3
8/2=4
P=5+3+4=12
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) LMN եռանկյան մեջ GH-ը միջին գիծ է՝ G∈LM, H∈LN: Միջին գծի վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) GH=MN/2
բ) GH=2MN
գ) երկուսն էլ ճիշտ են
2)

12/2=6
16/2=8
P=6+6+8+8=28
Անհատական ուսումնական պլան
Դասացուցակ
ժամատախտակ
Տեխնոլոգիայի խմբեր — 2-րդ խումբ
Ֆիզկուլտուրայի խումբը, օրը — չորեքշաբթի
Ընտրության խմբեր — կինոֆոտո, կերպարվեստ
Լրացուցիչ պարապմունք դպրոցում — չեմ օգտվում
Երկարօրյա — չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս — կորեերեն
Նախագծային աշխատանք —
Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի) — չեմ օգտվում
Արշավախմբային ճամփորդություն (բարձունք, Արատես, Արտանիշ․․․․) — չեմ մասնակցել
Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին․01․10․2024թ․
Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում։
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:
Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…
Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:
Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:
Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:
Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:
– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…
Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:
Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:
Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…
Առաջադրանքներ
1. Ի՞նչ է ասում Իսահակյանը՝
ա․ հայ ազգային երգի մասին
«Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին:»
բ․ Կոմիտասի մասին
Ավետիք Իսահակյանը հիանում էր Կոմիտասով և նրա մեծ ներդրումով հայ երաժշտության և մշակույթի մեջ։ Իսահակյանը հաճախ գովում էր Կոմիտասին, քանի որ այն բավականին զարգացած էր գեղարվեստական ոլորտում, Կոմիտասը շատ լավ կարողանում էր ընկալել երաժշտությունը, ինչով զարմացնում էր Ավետիքին։ Նրանց կապը ընդգծում է գրականության և երաժշտության խորը կապերը հայկական ժառանգության մեջ:
2․Իսկ ո՞վ է Կոմիտասը քեզ համար։
Կոմիտասը ինձ համար այն մարդն է, ով հայ մշակութ մի ահռելի ներդրում է բերել։ Նա օգնել է հայ երաժշտությանը չանհետանալուն և հայ մշակույթը զարգացնելուն։ Ես իսկապես հիանում եմ Կոմիտասի գեղարվեստական ունակություններով, իմ կարծիքով նա ամենալավ մշակույթային երգահաններից մեկ է։
3. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
Ցասում – Սաստիկ զայրույթ՝ բարկություն, կատաղություն։