Երկրաչափություն 8

Զուգահեռագիծ

Առաջադրանքներ․

1)

P=6+6+10+10=32

2)

3+3=6
46-6=40
40:4=10
AB=10+3
BC=10

3)

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1)

Քանի որ զուգահեռագծի զուգահեռ անկյունները իրար հավասար են, հետևաբար անկյուն C-ն էլ է 40o
360-40×2=280
280:2=140o
<C=40o
<D=140o

2)

x+x+2x+2x=360o
6x=360
x=360:6=60
60×2=120
<A=60o
<C=60o
<B=120o
<D=120o

3)

BD=12
AC=17
12:2=6
17:2=8,5
BO=6սմ
OC=8,5սմ

Русский 8

Проект «Проблемы и ценности современных подростков»

Ход проекта:
Задание 1. Прочитайте файлы и дайте ответы на вопросы:

Вопросы:
1. Как вы думаете отличаются ли подростки 20 и 21 века? Чем?

У подростков 21 века думаю щас на первом месте друзья, карьера красота и соц. статус. Также у подростков 21 века изменился словарный запас, добавились слова (сленг), который непонятен многим взрослым. Подростки 20 века развивались в одном направлении, например занимались благотворительностью, а щас подростки больше развиваются в компютерном направлении. Подростки 21 века стали более независимыми.
2. Согласны ли вы, что ценности подростков кардинально изменились? Почему?

Не кардинально, но изменения заметны. Общество меняется, технологии тоже, и вместе с этим меняется так же поколение.
3. Какие конкретно у вас есть ценности?

Для меня в жизни важно жить в достатке, иметь хорошую карьеру и хорошую самооценку. Мне сейчас важно заниматься саморазвитием.
4. С какими проблемами сталкивается современный подросток? С какими проблемами столкнулись лично вы?

Отношения с родителями, вспыльчивость, закрытость, ощущение независимости и зрелости, изменения внешности и давление от общества.
5.Почему старое поколение не одобряет увлечения и интересы современного поколения?

Старое поколение считает, что современные подростки увлекаются ненужными и порой мешающими им интересами.

Ֆիզիկա 8

Արքիմեդի մասին

Արքիմեդը ծնվել է մ․թ․ա․ 287  թվականին Սիցիլիա կղզու Սիրակուզա նավահանգստային քաղաքում, այն ժամանակ Մեծ Հունաստանի ինքնակառավարվող գաղութ էր տեղակայված Հարավային Իտալիայի ափի երկայնքով։ Արքիմեդը Հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից էր: Նա իր կյանքը նվիրել էր ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը։ Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզայի կառավարչի բարեկամը: Ըստ ավանդազրույցի՝ մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված: Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև, որ մի անգամ լողատաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն էր ինքը ընկղմվում ջրում, այնքան ավելի շատ էր բարձրանում ջրի մակարդակը: Նա մերկ դուրս ցատկեց լողատաշտից՝ բղավելով «էվրիկա, էվրիկա» («գտա, գտա»): Այնուհետև նա լողատաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղված ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը: Ապա լողատաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը: Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէր, և խարդախ ոսկերիչը մահապատժի ենթարկվեց:

Գրականություն 8

Վիլյամ Սարոյան «Կոտրված անիվը» վերլուծություն

 Այս պատմությունից հասկացա, որ որքան էլ մեծ լինենք, միշտ էլ հոգու խորքում մանուկ ենք լինելու։ Հասկացա, որ ոչ ամեն ծիծաղի հետև ուրախություն կա, հնարավոր է, որ չնայած ծիծաղին մարդը դվար ժամանակներ է ունենում։ Այս պատմվածքից ես հասկացա, որ պետք է ախշատասեր լինել, չնայած ամեն դժվարություններին պետք է չհանձնվել և հասնել մեր նպատակներին առաջին հերթին մեր համար։

Հանրահաշիվ 8

Երկու անհայտներով առաջին աստիճանի հավասարումներ 09.19.2024

Առաջադրանքներ
1. Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․
x+y=5
y=5-x

2x-y=3
y=-3+2x

x+y-5=0
y=5-x

2x-y+2=0
y=-2+2x

3x+5y=8
y=(8-3x):5

-3x+2y=7
y=(7+3x):2

2. Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից՝
ա) Երկու թվերի գումարը հավասար է 10:
x+y=10

բ) 2լ կաթը և 3 բատոն հացը միասին արժեն 990 դրամ։
2x+3y=990

3. a-ի ի՞նչ արժեքի դեպքում (3,-2) թվազույգը 3x-ay-4=0 հավասարման լուծում է։
9+2a-4=0
9-4=5
5:2= -2,5
a=-2,5

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․
4x-y+3=0
y=4x+3

x-3y+6=0
y=x+6:3​

3x+y-2=0
y=2−3x

3x+2y-5=0
y=5−3x​:2
2. Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից՝
ա) Երկու թվերի գումարը հավասար է 20:
x+y=20

բ) 3 կոնֆետը և 4 թխվածքաբլիթը միասին արժեն 1800 դրամ։
3x+4y=1800
3. b-ի ի՞նչ արժեքի դեպքում (-1,-4) թվազույգը bx-7y-3=0 հավասարման լուծում է։
bx−7y−3=0
b(−1)−7(−4)−3=0
−b+28−3=0
−b+25=0
b=25

Հայոց Լեզու 8

Գործնական առաջադրանքներ. 18.09

1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան  թանձրացող խավարում, ապա առկայծեցին։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները ճոճանակների վրա նստած օրորվում, իսկ մեղմ քամին բերում  մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց  գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ,  գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի,  նոսր, ողորկ, 
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ,  ստորոտ,
թանձր, անբասիր։

Ջանասեր, ծույլ
ամպոտ, ջինջ
ուսյալ, տգետ
երկչոտ, համարձակ
գագաթ, ստորոտ
օրինական, ապօրինի, 
անջրդի, ջրարբի
նոսր, թանձր
ողորկ, խորդուբորդ
անբասիր, արատավոր

3.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գառնուկները հոտոտում էին հողը:

4.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավեկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)


6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես 
Բ. նսեմ 
Գ. ցնծություն 
Դ. երես 
Ե. ցնծալ –


8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք,  աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք,  ։


8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք,  աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք,  ։

Քիմիա 8

Քիմիա, սեպտեմբեր 16-20

Տնային
1․ Ավարտի՛ր դասարանական աշխատանքը:
2․ Բլոգում պատմի՛ր կատարածդ փորձի մասին:

Սեպտեմբերի 2-6-ի նախագծային ուսումնական շաբաթ
3․ Որոշի՛ր տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.
ա) CO2=C+4O-2
H2Se=H+1Se-2
NO=N+2O-2
SiO2=Si+4O-2

բ) BaO=Ba+2O-2
N2O5=N+5O-2
P2O5=P+5O-2
NH3=N-3H+1

Դասարանական
Որոշել CaCl2 , BaS
Mr -ները
Mr (CaCl2)=40+35*2=110
Mr (BaS)=137+32=169
օքսիդացման աստիճանները

CaCl2=Ca+2Cl-1
BaS=Ba+2S-2
Տարրերի զանգվածային բաժինները

ω (Ca)=40×1:110×100=36,36
ω (Cl)=35×2:110×100=63,63

ω (Ba)=137×1:169×100=81,06
ω (S)=32×1:169×100=18,93
Նշել կապի տեսակը

CaCl2=իոնային կապ
BaS=իոնային կապ
Գրել Ba տարրի՝ էլեկտրոտ, պրոտոն, նեյտրոնների թիվը, նշել տարրի դիրքը ՊՀ-ում:

Ba e=56, P+=56, n=137-56=81

Հասարակագիտություն 8

Մարդը և շրջակա աշխարհը

Ո՞վ է մարդը: Նա առեղծվածային էակ է, ով ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցություն։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Նա ունի երկու կյանք։ Մեկը սովորական ապրելակերպն է, որով նմանվում է իր նմաններին և կատարում է համապատասխան գործողություններ՝ սովորում, ամուսնանում, աշխատում և իրեն փոխարինող է պատրաստում։ Երկրորդը առանձին պահերի և օրերի այն ընթացքն է երբ նա ստեղծագործում է, հուզվում, սիրում ու տառապում։ Դա անբացատրելի ու խորհրդավոր գործընթաց է։ Մարդը անսահմանին, կատարյալին ձգտող, բայց դրանց չհասնող էակ է։ Իհարկե, որոշները հասնում են դրան՝ գիտնականները, փիլիսոփաները, հանճարները: Իսկ մարդկանց հիմնական մասը պարզապես գոյատևում է մինչև իր վախճանը։ Նրանց գոգում երբեմն առկայծում է սիրելու, ստեղծագործելու, ապրելու հմայքը, հաճույքի, կիրքի։ Նաև մարդը միակ էակն է, որը հասկանալով, որ ինչ-որ բանը նրան վնաս է, շարունակում է այն անել։ Օրինակ՝ ծխել, ալկոհոլը չարաշահել, թմրանյութեր օգտագործել, և այլն։ Կենդանիները, եթե հասկանում են, որ ինչ-որ բան նրանց վնաս է, էլ չեն մոտենում նրան կամ էլ չեն օգտագործում այն, իսկ մարդը հակառակն է անում։

Հանրահաշիվ 8

Երկու անհայտներով առաջին աստիճանի հավասարումներ


Առաջադրանքներ․
1) Գրե՛ք անհայտների գործակիցները և ազատ անդամը
ա) 3x — y + 5 = 0
գործակից՝ 3, -1
ազատ անդամ՝ 5

բ) 2x — 5y — 1 =0
գործակից՝ 2, -5
ազատ անդամ՝ -1

գ) 2x + 3y — 1 = 0
գործակից՝ 2, 3
ազատ անդամ՝ -1

դ) 4x — 7y — 4 = 0
գործակից՝ 4, -7
ազատ անդամ՝ -4
2) Ցույց տվեք, որ (1; -1), (5; -7), (-3; 5) թվազույգերը 3x + 2y — 1 = 0 հավասարման լուծումներ են
(1; -1)=3-2-1=0
(5; -7)=15-14-1=0
(-3; 5)= (-9)+10-1=0
3) Հետևյալ թվազույգերը 2x — y + 4 = 0 հավասարման լուծումնե՞ր են
ա) (1; -2)
բ) (0; 4)
գ) (-2; 1)
դ) (3; 4)
ե) (5; 0)
զ) (-2; 0)

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Տրված a, b և c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում
ա) a = 5, b = 4, c = -2
5x+4y-2=0

բ) a = 0, b = -3, c = 4
-3y+4=0

գ) a = 0, b = 2, c = -1
2y-1=0

դ) a = -5, b = -1, c = 0
-5x-1y=0
2) (1;3) թվազույգը հավասարման լուծո՞ւմ է
ա) 2x — 3y + 5 = 0
բ) -x + y — 2 = 0
գ) x — y — 6 = 0
դ) 7x — 3,2y + 4= 0
ե) x + 2y — 7 = 0
զ) 4x — 7y + 21 = 0
3) Ցո՛ւյց տվեք, որ (2;1) թվազույգը 2x — 6y = -2 հավասարման լուծում է, իսկ (1;2) թվազույգը՝ ոչ։
(2;1) 2*2-6*1=4-6=-2
(1;2) 2*1-6*2=2-12=-10

Պատմություն 8

Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո

1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո դեռ գոյություն ունեին Վանանդի (Կարսի), Տաշիր-Ձորագետի (Լոռու) և Սյունիքի հայկական թագավորությունները։
Բացի հայկական հիշյալ թագավորություններից՝ Հայաստանի
հյուսիս-արևելյան և հարավային լեռնային վայրերում իրենց ինքնավարությունը պահպանում էին մի շարք հայկական իշխանություններ (Արցախի Խաչենի իշխանությունը, Սասունի, Մոկաց լեռնային իշխանությունները և այլն): Այդուամենայնիվ, վերոհիշյալ հայկական թագավորություններն ու իշխանությունները չկարողացան լուրջ դեր ստանձնել երկրի միավորման գործում և զերծ պահել երկիրն արտաքին ներխուժում­ներից։

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում։
Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առում­ներով։ Առաջնահերթ խնդիրներից էին Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը։ Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը։ Իր նպատակներին հասնելու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր նշանակում հիմնականում ծագումով հույներին։ Հայ պաշտոնյաները կա՛մ հեռացվում էին պաշտոններից կա՛մ էլ վարում երկրորդական և ստորադաս պաշտոններ։ Հայաստանի ռազմական ուժերը թուլացնելու նպատակով կիրառվեց նախ և առաջ հայերին Հայաստանից գաղթեցնելու (տեղահանելու) քաղաքականությունը։ Բյուզանդիան հայ իշխաններին կայսրության՝ Հայաստանից արևմուտք ընկած տարածքներում շնորհում էր բարձր պատվաստիճաններ և ընդարձակ կալվածքներ։ Ազնվականների և նրանց ռազմական ուժերի հետ միասին հայրենիքից գաղթում էին նաև արհեստավորներն ու գյուղացիները։ Ամենաաղետայինը, սակայն, եղավ այն, որ որոշ ժամանակ անց լուծարվեց տեղական հայկական զորքերի մեծ մասը, և դրանց փոխարեն բերվեցին բյուզանդական վարձկան զինվորներ։ Լեռնաշխարհի ընդարձակ տարածքներում գերիշխող նախարարական համակարգը, ըստ էության, փլուզվեց։ Այն պահպանվեց միայն անմատչելի լեռնային շրջաններում։ Հայոց եկեղեցու նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով բյուզանդացիների նախաձեռնությամբ նվաճված հայկական հողերում
հիմ­նադրում էին քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ։ Նպատակն էր հեշտացնել հայերին դավանափոխ անելու գործը, ինչպես նաև ամուր հենարան ստեղծել նվաճված տարածքներում։ Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝ Սեբաստիա։ Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»։ «Կոստանդնուպոլիսյան
գերության» արժանացավ նաև հաջորդ կաթողիկոսը։ Այսպիսով՝ Բյուզանդիայի վարած վարչական և կրոնական քաղաքականության պատճառով հայ ժողովրդի ռազմական և դիմադրական ուժն աստիճանաբար պակասում էր։ Կայսրության արևելյան սահմանները թուլացան, և տարածաշրջանը շուտով անպաշտպան մնաց սելջուկների առջև:

ԲԱՌԱՐԱՆ
կայազոր — քաղաքում կամ բերդում տեղավորված զորք (մշտական կամ ժամանակավոր)


Առաջադրանք
1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո:
Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո փորձում էր հայերին կրոնափոխ անել և մնացած զորքը լուծարել։

Սելջուկները Հայաստանում
Սելջուկների նախնիները Միջին Ասիայի թյուրքալեզու քոչվոր ցեղերից էին։ Կոչվել են իրենց առաջնորդի՝ Սելջուկի անունով։ Մոտ X դ. վերջերին Սելջուկն ու իր ժողովուրդն իսլամ ընդունեցին։ Ծառայության անցնելով Աբբասյան խալիֆայության զորքերում՝ սելջուկներն իրենց ռազմական հմտությունների շնորհիվ աստիճանաբար ընդլայնեցին իրենց քաղաքական և ռազմական հնարավորությունները: Աբբասյանների թուլացմանը զուգընթաց ավելի ուժեղացող սե լջուկներն աստիճանաբար շարժվեցին դեպի Պարսկաստան, իսկ հետո՝ Հայաստան։ Այդ ժամանակ Հայաստանն արդեն մնացել էր բյուզանդական կայազորի պաշտպանության հույսին։ Բյուզանդական կայազորը, ինչպես գիտենք, կազմված էր հիմ­նականում օտարերկրյա վարձկաններից։ Դրանք այնքան էլ շահագրգռված չէին հեռավոր երկրի ու օտար ժողովրդի պաշտպանությամբ։ Հայաստանում տեղական ուժերը բավարար չէին, որ կարողանային երկիրն ու ժողովրդին պաշտպանել օտարներից և թույլ չտալ, որ նրանք մշտական բնակություն հաստատեն այստեղ։

Հայաստանի նվաճումն ու հայերի զանգվածային արտագաղթը։ 
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց՝ 1047 թ., սելջուկները ներխուժեցին Հայաստան։ Օգտվելով բյուզանդական բանակի անգործությունից՝ նրանք գրավեցին և հիմ­նահատակ ոչնչացրին արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն Արծն քաղաքը (1049 թ.)։ Դեպի Հայաստան սելջուկյան պարբերաբար կրկնվող արշավանքներից մեկը՝ 1054 թ. արշավանքը, գլխավորում էր անձամբ սելջուկյան պետության ղեկավար Տուղրիլ բեկը։ Այս անգամ նրանք տեղտեղ՝ հատկապես Կարինում, Կարսում և Մանազկերտում, հանդիպեցին լուրջ դիմադրության։ Այդուամենայնիվ, սելջուկները կողոպտեցին, հրկիզեցին և ոչնչացրին երկրի հարուստ քաղաքներից շատերը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր։ Այս փուլում սելջուկների արշավանքները նաև նվաճված տարածքներում թյուրքական ցեղախմբերի բնակեցման նպատակ էին հետապնդում։ Տուղրիլ բեկի արշավանքների հետևանքով մեծապես թուլացան Հայաստանի և Բյուզանդիայի արևել­յան պաշտպանական գծերը, և հեշտացավ Հայաստանի ու Փոքր Ասիայի նվաճումը։ Իրավիճակը չշտկվեց, երբ բյուզանդացիները, հասկանալով իրենց վարած քաղաքականության սխալը, սկսեցին հայ բնակչության հարկերը թեթևացնելու և սիրաշահելու քաղաքականություն վարել։ 1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։ Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ։ Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության՝ Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպի հարավարևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան)։

Առաջադրանք
1. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտությունը։
1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից:
2. Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցան Բյուզանդիայի քաղաքականությունն ու սելջուկների արշավանքները հայության համար։

Բյուզանդիայի քաղաքականության ու սելջուկների արշավանքների հետևանքով հայկական բնակչությունը ստիպված էր արտագաղթեր։ Հայկական բնակավարյերը և քաղաքները դադարկվել են, հրկիզվել, ավիրվել։ Բյուզանդիան և սելջուկները նպատակ էին դրել վերացնել այտեղից հայկական հետքը։