106. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:
Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել: — գոյական
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում: — գոյական
Խոսում էր աշխարհի չարից ու բարուց։ — գոյականներ
Ավելի լավին ու կատարյալին է ձգտում: — մակբայ
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար: — գոյական
Ամեն ինչ շատ լավ ավարտվեց: — մակբայ
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին: — մակբայ
Կանգնել ու մեղավոր ժպտում էր: — մակբայ
107. Փորձի՛ր պարզել, թե ընդգծված մակբայները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:
Արագ վազքից շնչասպառ էր լինում: — ածական
Շուտափույթ որոշումը սխալ դուրս եկավ: — ածական
Դեմառդեմ հանդիպումը շփոթեցրեց նրան: — գոյական
Օրեցօր ուշացումը նոր դժվարություններ է ծնում: — գոյական
108. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում:
Մի հաստ բաճկոն էլ վրայից հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
109. Պարզի՛ր, թե մեկ և մի բառերը ո´ր դեպքում են գործածվել որպես թվական, որտե՛ղ որպես անորոշ դերանուն:
Յուրաքանչյուր համայնքից մի ներկայացուցիչ էր եկել: թվական
Խորշի լայնությունն ընդամենը մեկ մետր էր: թվական
Մեկը լիներ, որ պատասխան տար կուտակված հարցերին: անորոշ դերանուն
Մի պատմություն էր, որից ոչ մեկը գլուխ չէր հանում: անորոշ դերանուն
Մի մարդ նրա ականջին էր հասցրել, որ նոր արշավախումբ են ուղարկում` կիսատ թողած պեղումները շարունակելու: անորոշ դերանուն
Կյանքում ամեն ինչի հասել էր, բոլոր երազանքներն իրականացել էին, ու հիմա մի ցանկություն ուներ միայն: թվական
Մեկն էլ ասում էր, թե հենց իր նախնին է կառուցել այդ կամուրջը: անորոշ դերանուն