Պատմություն 8

Հայաստանը քաղաքակրթական նոր մարտահրավերների առջև, մոնղոլական արշավանքները

Դարեր շարունակ մոնղոլ-թաթարական ցեղերն ապրում էին Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ընդարձակ տափաստաններում, որտեղ քոչվորական կենսակերպ էին վարում: Իր մերձավորների և զինակիցների օգնությամբ նա կարողացավ ստեղծել կարգապահ բանակ, որով ընդարձակեց իր ստեղծած պատմությանը XIII դ. հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը:
Չինգիզ Խանը հակառակորդների դեմ օգտագործում էր դաժան մարտավարություն: Նրա զորքերն անխնա կոտորում էին մարդկանց, այրում էին քաղաքները, ավերում գյուղերը, ամայացնում շրջապատը, եթե հակառակորդը կամավոր չէր հանձնվում:

Մոնղոլական արշավանքներն ու Հայաստանը։
Հյուսիսային Չինաստանը գրավելուց հետո Չինգիզ խանը զորքերը շրջեց դեպի արևմուտք։ Մոնղոլական բանակը մտավ Պարսկաստան և գրավեց Կասպից ծովին
հարող տարածքները։ Թալանելով Հայաստանն ու Աղվանքը՝ մոնղոլները շարժվեցին Վրաստանի մայրաքաղաք Տփղիսի (Թբիլիսիի) ուղղությամբ։ Նրանց դեմ դուրս եկան
վրաց-հայկական միացյալ զորքերը՝ Վրաստանի թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորությամբ։ Վճռական ճակատամարտում վրացհայկական միացյալ ուժերը պարտություն կրեցին։ Չնայած իրենց հաջողությանը՝ մոնղոլները Կովկասյան լեռներով անցան հյուսիս՝ բավարարվելով թալանով։
Դեպի Հայաստան մոնղոլական հիմ­նական արշավանքը տեղի ունեցավ 1236 թ.։ Մոնղոլական զորքերը բաժանվեցին մի քանի զորախմբերի՝ հարձակման անցնելով տարբեր ուղղություններով։ Երկարատև պաշարումից հետո մոնղոլները գրավեցին և թալանեցին Դվինը, Անին, Կարսը, Կարինը, Վանն ու այլ քաղաքներ։ 1244 թ. մոնղոլներն ավարտին հասցրին ամբողջ Հայաստանի նվաճումը։ Բազմաթիվ հայ իշխաններ և ազնվականներ, գիտակցելով մոնղոլների ռազմական հզորությունը և ձգտելով խուսափել կործանումից, ենթարկվեցին մոնղոլական իշխանությանը։

Սոցիալ-տնտեսական կյանքը Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակ։
Մոնղոլները, զբաղված լինելով նվաճում­ներով ու կողոպուտով, սկզբնապես չէին միջամտում նվաճված երկրների ներքին կառավարմանը։ Աստիճանաբար նվազեց տեղական կառավարիչների ինքնավարությունը: Հայաստանի վիճակն էլ ավելի բարդացավ, երբ մոնղոլներն անցան հարկային ծանր քաղաքականության, որն ուղեկցվում էր կամայականություններով և բռնություններով։ Հարկային քաղաքականությունն ավելի կազմակերպված բնույթ ստացավ, երբ ստեղծվեց մոնղոլա-պարսկական պետությունը՝ Իլխանությունը։ Դրա կազմում ներառված էր նաև Հայաստանը։

Պայքար մոնղոլ զավթիչների դեմ։
Ի վերջո ծանր հարկերն ու հեռավոր երկրներում զինվորական ծառայության ծանր բեռը ապստամբության պատճառ դարձան։ Հայ և վրաց միացյալ ուժերն ապստամբելով փորձում էին թոթափել մոնղոլական գերիշխանությունը։ Ապստամբությունը ի վերջո ճնշվեց: Մոնղոլական տիրապետությունը տարածաշրջանում պահպանվեց մինչև Իլխանության աստիճանական անկումը։ Նոր ապստամբություններն ու ազատագրական շարժում­ները կանխելու համար մոնղոլները հետևողականորեն թուլացնում էին հայ իշխանական տները։

Հայաստանը XIV դարում։

Տարածաշրջանում մոնղոլների տիրապետությունը, մասնավորապես ծանր հարկերի սահմանումը, տնտեսական անկման հանգեցրեց։ Այդ համընկավ քրիստոնյաների նկատմամբ դրսևորվող կրոնական անհանդուրժողականության նկատելի աճի հետ: Հակաքրիստոնեական հալածանքները սկսվեցին Ղազան խանի կողմից իսլամը Իլխանության պետական կրոն հռչակելուց հետո։ Ղազան խանի մահվանից հետո Իլխանությունը գահակալական պատերազմ­ների և ցնցում­ների շրջան մտավ, ինչի
հետևանքով այն թուլացավ և ի վերջո փլուզվեց։ Այս խառնաշփոթ իրավիճակից օգտվեցին թյուրքմենական ցեղախմբերը, որոնք դեռևս սելջուկների արշավանքների ժամանակ էին Հայաստան տեղափոխվել։ Այդ ամենի հետևանքով Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային կյանքն ավելի մեծ հետընթաց ապրեց։