Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը։
Աշխատանքի նպատակը՝ հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը։
Համառոտ տեսություն՝ համաձայն Արքիմեդի օրենքի՝ հեղուկը իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։ Արքիմեդի ուժը կարելի է որոշել տարբեր եղանակներով։
1. Եթե չափենք մարմնի կշիռը օդում P0, և հեղուկում՝ P1, ապա Արքիմեդյան ուժը հավասար կլինի դրանց տարբերությանը՝ FԱ=P0-P1
2. Արքիմեդյան ուժը կարելի է որոշել նաև FԱ=ρհgVմ բանաձևով, որտեղ
ρհ - հեղուկի խտությունն է
g - հաստատուն թիվ է (9,8 ն/կգ≈10ն/կգ)
Vմ - մարմնի ծավալն է
Երկու եղանակների արդյունքները համեմատել
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ ամրակալան՝ կցորդիչով և թաթով, ուժաչափ, չափագլան, ջրթափանոթ, ջուր, պինդ մարմին և այդ մարմնի ծավալով բաժակ, վերամբարձ սեղան։
Աշխատանքի ընթացքը․ Ամրակալանի կցորդիչին ամրացրեցի ուժարափը, ուժաչափից կախեցի մարմինը իր բաժակով՝ մարմնի կշիռը օդում P0=1,5 ն։ Ջրթափանոթի մեջ լցրեցի ջուր մինչև կարմիր գիծը, ծորակի տակ դրեցի չափագլանը, վերամբարձ սեղանը բարձրացրեցի այնքան, մինչև մարմինը ամբողջությամբ ընկղմվեց ջրի մեջ։ Ջրում մարմնի կշիը եղավ՝ P1=0,5ն
Հետևաբար՝ FԱ=P0-P1=1ն
Փորձը
2․ Vմ=100սմ3 | 1մ3=1մ*1մ*1մ=100սմ*100սմ*100սմ=1000000սմ3ρհ=1000 կգ/մ3 | 1սմ3=0,000001մ3
g≈10ն/կգ | Vմ=100սմ3=100*0,000001մ3=0,0001մ3
————— | FԱ=ρհ*gVմ=1000 կգ/մ3*10 ն/կգ*0,0001մ3=1ն
FԱ-?
Եզրակացություն․ Հաշվեցի ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգեցի ստացված արդյունքը։ 2 դեպքում FԱ=1ն