Ֆիզիկա 8

Արքիմեդի մասին

Արքիմեդը ծնվել է մ․թ․ա․ 287  թվականին Սիցիլիա կղզու Սիրակուզա նավահանգստային քաղաքում, այն ժամանակ Մեծ Հունաստանի ինքնակառավարվող գաղութ էր տեղակայված Հարավային Իտալիայի ափի երկայնքով։ Արքիմեդը Հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից էր: Նա իր կյանքը նվիրել էր ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը։ Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզայի կառավարչի բարեկամը: Ըստ ավանդազրույցի՝ մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված: Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև, որ մի անգամ լողատաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն էր ինքը ընկղմվում ջրում, այնքան ավելի շատ էր բարձրանում ջրի մակարդակը: Նա մերկ դուրս ցատկեց լողատաշտից՝ բղավելով «էվրիկա, էվրիկա» («գտա, գտա»): Այնուհետև նա լողատաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղված ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը: Ապա լողատաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը: Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէր, և խարդախ ոսկերիչը մահապատժի ենթարկվեց:

Оставьте комментарий