Ո՞վ է մարդը: Նա առեղծվածային էակ է, ով ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցություն։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Նա ունի երկու կյանք։ Մեկը սովորական ապրելակերպն է, որով նմանվում է իր նմաններին և կատարում է համապատասխան գործողություններ՝ սովորում, ամուսնանում, աշխատում և իրեն փոխարինող է պատրաստում։ Երկրորդը առանձին պահերի և օրերի այն ընթացքն է երբ նա ստեղծագործում է, հուզվում, սիրում ու տառապում։ Դա անբացատրելի ու խորհրդավոր գործընթաց է։ Մարդը անսահմանին, կատարյալին ձգտող, բայց դրանց չհասնող էակ է։ Իհարկե, որոշները հասնում են դրան՝ գիտնականները, փիլիսոփաները, հանճարները: Իսկ մարդկանց հիմնական մասը պարզապես գոյատևում է մինչև իր վախճանը։ Նրանց գոգում երբեմն առկայծում է սիրելու, ստեղծագործելու, ապրելու հմայքը, հաճույքի, կիրքի։ Նաև մարդը միակ էակն է, որը հասկանալով, որ ինչ-որ բանը նրան վնաս է, շարունակում է այն անել։ Օրինակ՝ ծխել, ալկոհոլը չարաշահել, թմրանյութեր օգտագործել, և այլն։ Կենդանիները, եթե հասկանում են, որ ինչ-որ բան նրանց վնաս է, էլ չեն մոտենում նրան կամ էլ չեն օգտագործում այն, իսկ մարդը հակառակն է անում։