1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո դեռ գոյություն ունեին Վանանդի (Կարսի), Տաշիր-Ձորագետի (Լոռու) և Սյունիքի հայկական թագավորությունները։
Բացի հայկական հիշյալ թագավորություններից՝ Հայաստանի
հյուսիս-արևելյան և հարավային լեռնային վայրերում իրենց ինքնավարությունը պահպանում էին մի շարք հայկական իշխանություններ (Արցախի Խաչենի իշխանությունը, Սասունի, Մոկաց լեռնային իշխանությունները և այլն): Այդուամենայնիվ, վերոհիշյալ հայկական թագավորություններն ու իշխանությունները չկարողացան լուրջ դեր ստանձնել երկրի միավորման գործում և զերծ պահել երկիրն արտաքին ներխուժումներից։
Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում։
Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առումներով։ Առաջնահերթ խնդիրներից էին Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը։ Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը։ Իր նպատակներին հասնելու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր նշանակում հիմնականում ծագումով հույներին։ Հայ պաշտոնյաները կա՛մ հեռացվում էին պաշտոններից կա՛մ էլ վարում երկրորդական և ստորադաս պաշտոններ։ Հայաստանի ռազմական ուժերը թուլացնելու նպատակով կիրառվեց նախ և առաջ հայերին Հայաստանից գաղթեցնելու (տեղահանելու) քաղաքականությունը։ Բյուզանդիան հայ իշխաններին կայսրության՝ Հայաստանից արևմուտք ընկած տարածքներում շնորհում էր բարձր պատվաստիճաններ և ընդարձակ կալվածքներ։ Ազնվականների և նրանց ռազմական ուժերի հետ միասին հայրենիքից գաղթում էին նաև արհեստավորներն ու գյուղացիները։ Ամենաաղետայինը, սակայն, եղավ այն, որ որոշ ժամանակ անց լուծարվեց տեղական հայկական զորքերի մեծ մասը, և դրանց փոխարեն բերվեցին բյուզանդական վարձկան զինվորներ։ Լեռնաշխարհի ընդարձակ տարածքներում գերիշխող նախարարական համակարգը, ըստ էության, փլուզվեց։ Այն պահպանվեց միայն անմատչելի լեռնային շրջաններում։ Հայոց եկեղեցու նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով բյուզանդացիների նախաձեռնությամբ նվաճված հայկական հողերում
հիմնադրում էին քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ։ Նպատակն էր հեշտացնել հայերին դավանափոխ անելու գործը, ինչպես նաև ամուր հենարան ստեղծել նվաճված տարածքներում։ Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝ Սեբաստիա։ Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»։ «Կոստանդնուպոլիսյան
գերության» արժանացավ նաև հաջորդ կաթողիկոսը։ Այսպիսով՝ Բյուզանդիայի վարած վարչական և կրոնական քաղաքականության պատճառով հայ ժողովրդի ռազմական և դիմադրական ուժն աստիճանաբար պակասում էր։ Կայսրության արևելյան սահմանները թուլացան, և տարածաշրջանը շուտով անպաշտպան մնաց սելջուկների առջև:
ԲԱՌԱՐԱՆ
կայազոր — քաղաքում կամ բերդում տեղավորված զորք (մշտական կամ ժամանակավոր)
Առաջադրանք
1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո:
Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո փորձում էր հայերին կրոնափոխ անել և մնացած զորքը լուծարել։
Սելջուկները Հայաստանում
Սելջուկների նախնիները Միջին Ասիայի թյուրքալեզու քոչվոր ցեղերից էին։ Կոչվել են իրենց առաջնորդի՝ Սելջուկի անունով։ Մոտ X դ. վերջերին Սելջուկն ու իր ժողովուրդն իսլամ ընդունեցին։ Ծառայության անցնելով Աբբասյան խալիֆայության զորքերում՝ սելջուկներն իրենց ռազմական հմտությունների շնորհիվ աստիճանաբար ընդլայնեցին իրենց քաղաքական և ռազմական հնարավորությունները: Աբբասյանների թուլացմանը զուգընթաց ավելի ուժեղացող սե լջուկներն աստիճանաբար շարժվեցին դեպի Պարսկաստան, իսկ հետո՝ Հայաստան։ Այդ ժամանակ Հայաստանն արդեն մնացել էր բյուզանդական կայազորի պաշտպանության հույսին։ Բյուզանդական կայազորը, ինչպես գիտենք, կազմված էր հիմնականում օտարերկրյա վարձկաններից։ Դրանք այնքան էլ շահագրգռված չէին հեռավոր երկրի ու օտար ժողովրդի պաշտպանությամբ։ Հայաստանում տեղական ուժերը բավարար չէին, որ կարողանային երկիրն ու ժողովրդին պաշտպանել օտարներից և թույլ չտալ, որ նրանք մշտական բնակություն հաստատեն այստեղ։
Հայաստանի նվաճումն ու հայերի զանգվածային արտագաղթը։
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց՝ 1047 թ., սելջուկները ներխուժեցին Հայաստան։ Օգտվելով բյուզանդական բանակի անգործությունից՝ նրանք գրավեցին և հիմնահատակ ոչնչացրին արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն Արծն քաղաքը (1049 թ.)։ Դեպի Հայաստան սելջուկյան պարբերաբար կրկնվող արշավանքներից մեկը՝ 1054 թ. արշավանքը, գլխավորում էր անձամբ սելջուկյան պետության ղեկավար Տուղրիլ բեկը։ Այս անգամ նրանք տեղտեղ՝ հատկապես Կարինում, Կարսում և Մանազկերտում, հանդիպեցին լուրջ դիմադրության։ Այդուամենայնիվ, սելջուկները կողոպտեցին, հրկիզեցին և ոչնչացրին երկրի հարուստ քաղաքներից շատերը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր։ Այս փուլում սելջուկների արշավանքները նաև նվաճված տարածքներում թյուրքական ցեղախմբերի բնակեցման նպատակ էին հետապնդում։ Տուղրիլ բեկի արշավանքների հետևանքով մեծապես թուլացան Հայաստանի և Բյուզանդիայի արևելյան պաշտպանական գծերը, և հեշտացավ Հայաստանի ու Փոքր Ասիայի նվաճումը։ Իրավիճակը չշտկվեց, երբ բյուզանդացիները, հասկանալով իրենց վարած քաղաքականության սխալը, սկսեցին հայ բնակչության հարկերը թեթևացնելու և սիրաշահելու քաղաքականություն վարել։ 1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։ Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ։ Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության՝ Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպի հարավարևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան)։
Առաջադրանք
1. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտությունը։
1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից:
2. Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցան Բյուզանդիայի քաղաքականությունն ու սելջուկների արշավանքները հայության համար։
Բյուզանդիայի քաղաքականության ու սելջուկների արշավանքների հետևանքով հայկական բնակչությունը ստիպված էր արտագաղթեր։ Հայկական բնակավարյերը և քաղաքները դադարկվել են, հրկիզվել, ավիրվել։ Բյուզանդիան և սելջուկները նպատակ էին դրել վերացնել այտեղից հայկական հետքը։
День: 16 сентября 2024
Բջիջ, հյուսվածք
1. Ի՞նչ է բջիջը։
Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
2․ Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանը։
Օրգանը հյուսվածքներից կազմված, օրգազիզմի առանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև, տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա։ Օրգանները համարվում են մարդու անբաժան մասնիկ, քանի որ առանձ որևէ օրգանի մարդը երկար չի կարող գոյատևել։ Օրգանները լինում են ներքին և արտաքին։
3․ Ի՞նչ օրգան — համակարգեր գիտեք, որո՞նք են դրանց գործառույթները։
Օրգան-համակարգերը 10-ն են՝ ծածկող, իմունային, սիրտ-անոթային, նյարդային, հենաշարժիչ, շնչառական, սեռական, մարսողական, արտազատական, ներզատական։
Կրկնություն
1) Արտահայտությունը գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.
ա) (x + y )2 = x2 + 2xy + y2
բ) (2a + 5 )2 = 4a+9a+25
գ) (2c + 4d2 )2 = 4c+18cd+256d
դ) (7t + 3s3 )2 =49t+34ts+729s
2) Արտահայտությունը գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.
ա) (a + b)(a − b)= a2-b2
բ) (3 x2 + 5)(3 x2 − 5)= 9x2-25
գ) (4x − y)(4x + y) = 16x-y2
դ) (11a − 5b)(5b + 11a) =121a+25b
3) Բազմանդամը վերլուծե՛ք արտադրիչների.
ա) a3 − b3 =(a-b) (a2+ab+b2)
բ) b3 − 125 =(b-5)(b2+5b+25)
գ) 27a3 − 8b3 =(3a-2b) (9+6ab+4)
դ) c3 − 27 = (c-3) (c2+3c+9)
Լրացուցիչ աշխատանք (տանը).
1) Արտահայտությունը բերե՛ք բազմանդամի կատարյալ տեսքի.
ա) (x + y)( x2 − xy + y2) =x3+y3
բ) (2m + n)(4m2 − 2mn + n2) =8m3+n3
գ) (3a + b)(9a2 − 3ab + b2) =27a3+b3
ե) (b + 5)(25 − 5b + b2) = b3+125
դ) (a + 2)(a2 − 2a + 4) =a3+8
զ) (1 + x2)( x4 + 1 − x2) =1+x6
2) Բազմանդամը ներկայացրե՛ք միանդամի և բազմանդամի արտադրյալի
տեսքով.
ա) x2 + 4x =x(x+4)
բ) x3 + x2y + 3xy3 =
գ) x4 y3 + 4x2 y7 − 11x5 y 4 =
դ) a3 b + a 2 b2 + ab3 =
ե) a2 + 3a4 =
զ) 16k4m2 − 4k3m3 =