Հայոց Լեզու 8·Գրականություն 8

Հավատարմություն

Ամեմահավատարիմ մարդը իմ կյանքում առաջին հերթին դա իմ մայրիկն է։ Նա ծնվածս օրվանից իմ հետ էր, միշտ իմ կողքն էր։ Նա միշտ իմ կարիքները ապահովելու համար զոհաբերում էր իր ժամանակը և իր անձնական ցանկությունները, որպեսզի ես ունենամ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է ապագայում հաջողության հասնելու համար։ Մայրիկս ոչ միայն այն մարդն է, ում ես ամենաշատն եմ վստահում, նա նաև այն մարդն է, որով ես հիամում եմ և աշխատում եմ նրա նման անսասան համբերություն ունենամ և տոկուն լինեմ։ Մայրիկս իմ ծնվածս օրվանից շատ էր աշխատում, որպեսզի ես հասկանամ, որ նա հավատարիմ մարդ է և որ ես կարող եմ նրան անկասկած վստահել։ Չնայած ամեն դժվարություններին, իմ բարդ բնավորության և վատ տրամադրությանը, մայրիկս միշտ համբերատար ինձ փորձում էր օգնել։ Նրա հավատարմությունը ինձ ոգեշնչում է նույնպես հավատարիմ լինել ապագայում համար։ Բացի սիրող և աջակցող լինելուց, մայրս նաև իմ ամենալավ ընկերն է, ում ես կարող եմ ամեն ինչ պատմել, հասկանալով, որ նա ինձ կլսի և կհասկանա։ Եզրակացելով, մայրս այն մարդն է, ում ես ամենաշատն եմ վստահում, և ես շատ շնորհակալ եմ նրան, որ ես հիմա այպիսին եմ, ես անպայման ապագայում նրա նման հավատարիմ, տոկուն և համբերատար մարդ կլինեմ։ Մայրիկիս շնորհիվ ես հասկացա, թե ինչ է նշանակում հավատարմություն։ Հիմա ես փորձում եմ իմ շրջապատում թողել իսկապես հավատարիմ և լավ մարդկանց, ում հետ ես ինձ լավ եմ զգում և վստահ եմ, որ նրանք այն մարդիկ են, ովքեր անհրաժեշտ են իմ կյանքում։