Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Պոմպ — Հեղուկներ կամ գազեր ներքաշելու կամ արտամղելու մեքենա
2. Ցո՛ւյց տուր, որ
ա) քեռի Մելիքը կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես ու հիանալ նրա աճը տեսնելով
Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
բ) Մելիք քեռուն հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրանց աճով հիանալու գաղափարը
Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։
3. Կարդա՛ անապատի բնակիչների մասին Մելիք քեռու և նրա զարմիկի երկխոսությունը և քննարկի՛ր:
4. Բացատրի´ր տրված հատվածները.
ա) Նա գիտեր, որ ես հոգով բանաստեղծ եմ և հույս ուներ, որ կհասկանամ իր վեհաշունչ պոռթկումը, որը նրան տանում էր դեպի փայլուն սնանկացում։
Նա հույս ուներ, որ ես ինչ-որ փայլուն արդարացում կգտնեն իր սնանկացման համար
բ) Անապատը մեկուսության, ամայության, ճշմարտության ու վեհության թագավորություն էր։ Դա բնությունն էր` իր ամենահպարտ, սքանչելի, մենավոր ու չոր արտահայտությամբ:
Անապատը նկարագրվում էր որպես գեղեցիկ Թագավորություն ՝ գեղեցիկ լանդշաֆտներով, բայց նա ուներ չոր արտահայտություն:
գ) — Քսան ակր ես նռնենիներ եմ տնկել և շատ երախտապարտ կլինեի ձեզ, եթե թույլ տայիք խնամել այդ ծառերը։
— Խնամե՞լ, — ասաց միստր Գրիֆիտը։ — Ինչի՞ համար։ Շատ դժվար է մի բան մտցնել մարդու գլուխը, եթե նա ձեզ չի կարեկցում։
5. Բնութագրի´ր Մելիք հորեղբորը:
Հորեղբայրը զվարճալի և հայրենասեր մարդ էր: Նա հաստատ շփվող էր և հետևում էր իր երազանքներին, նույնիսկ եթե ամեն ինչ չի ստացվում, նա լուծում էր գտնում ամեն ինչին: