Ֆիզիկա 8

Կրկնել 09/12/2024

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա նշանակում է բնություն, գալիս է հուներենից։ Ուսումնասիրում է բնության երևույթները։
2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։
3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է նյութերի մարմինների փոփոխությունների, բնության օրենքներն։
4.քննարկել  ինչ է բնությունը
Բնությունը այն ամենն է, ինչը շրջապատում է մեզ։
5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով
Մթնոլորտային ազդեցության հետևանքով առաջացող երևույթներին անվանում են բնության երևույթ։
6.ինչ է նյութը։
Նյութը մասնիկների ամբողջությունն է, որից կազմված է մարմինը։
7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Ջերմային, էլէկտրական, մեխանիկական, ձայնային, լույսային, մագնիսական։
8.ինչ է ֆիզիկական մարմինը:
Ֆիզիկական մարմինը այն նյութական օբյեկտն է, որն ունի զանգված, որոշակի ձև ու ծավալ։
9.Բերեք օրինակներ:
Օրինակ՝ ջուր, ավազի հատիկ, քար, փայտ։
10.ինչ է մատերիան
Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում` երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա:
11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Բնության երևույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի և դիտումների միջոցով:
12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երևույթն ու տարբեր չափումներ կատարել, իսկ դիտումը դու չես կարող մի քանի անգամ կրկնել:
13. Ինչ է վարկածը։ Ինչ է օրենքը։
Վարկածը երևույթի մասին արված ենթադրությունն է: Օրենքը դա բնության երևույթների միջև կապերն է, այն բացատրում են իրենց տվյալ երևույթի պատճառները։
14.Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։
15.Երկարության հիմնական և այլ  միավորները: Չափման գործիք
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:
17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ
Չափիչ սարքի բաժանումների գծիկները և որոշ գծիկների մոտ գրված թվերը միասին անվանում են չափիչ սարքի սանդղակ։
18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարևան գծիկների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:
20.Ինչից է կախված չափման սխալը
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և հավասար է բաժանման արժեքի կեսին:
21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
23.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
24.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։
25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը
26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։
27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ անվանում են hավասարաչափ շարժում։
28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձև
արագությունը=ժանապարհ:ժամանակամիջոց
V = S : t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձև
ճանապարը=արագությունxժամանակամիջոց
S = V · t

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձև
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում
33․Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:
34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի՝ իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն։
35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված։
36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ՝ տոննա, ցենտներ, կիլոգրամ, գրամ և միլիգրամ
37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Ֆունտ, ցենտներ, կիլոգրամ, գրամ ,միլիգրամ, տոննա, կարատ, պուդ, ունցիա։
38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
Տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով
39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծություը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։
40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը (բանաձևը)
Խտությունը որոշելու համար հարկավոր է զանգվածը բաժանել ծավալին։
ρ=m/v
41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը
ՄՀ-ում խտությունը հավասար է 1կգ/մ3
42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը (բանաձևը)
Մարմնի ծավալը հավասար է մարմնի զանգվածի և խտության հարաբերությանը։
43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը (բանաձևը)
Մարմնի զանգվածը հավասար է մարմնի խտության և ծավալի հարաբերությանը։
Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
44.բերել մեխանիկական շարժման օրինակներ
Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։
45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
46.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում՝ ոչ:
48.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Շարժման հետագիծ են անվանում այն գիծը, որով շարժվում է այդ մարմինը։
49.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը
50.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։
51.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ անվանում են hավասարաչափ շարժում։
52.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձև
արագությունը=ժանապարհ:ժամանակամիջոց
V = S : t

53․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
54․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձև
ճանապարը=արագությունxժամանակամիջոց
S = V · t

55.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձև
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

56.Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։
57.Ո՞ր ուժն է կոչվում 1 նյուտոն (1Ն):
1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով։
58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:
Ուժը վեկտորական մեծություն է։ Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցւթյունը։
59.Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական, և որոնք՝ սկալյար
Սկայլարը ունի արժեք, իսկ վեկտորականը ուժը ունի ուղղություն։
60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծգողության ուժ։
61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։
62.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Օրինակ՝ եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:
63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝պլաստիկ: Բերել օրինակներ
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: Օրինակ՝ պլաստիլինը, կավը, խմորը, դեֆորմացնելիս նրանցում առաձգականության ուժ չի ծագում և նրանք չեն վերականգնում իրենց ձևը: Դա պլաստիկ դեֆորմացիա է։ Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է: 
64.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:
66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:
Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:
67.Հուկի օրենքի ձևակերպում
Առանձնական  դեֆորմացիայի ժամանակ տվյալ մարմնում առաջացած ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=kx
69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափի հիմնական մասը զսպանակ է, որը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։
70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:
71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Շփման առկայությունը հաստատելու համար պետք է դիտարկենք և բերենք օրինակՕրինակ՝ փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է
72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը
Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից։
73.Թվարկել շփման տեսակները:
Շփման տեսակներից են ՝ դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը։
74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփման ուժ մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել խորդուբորդ:
75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփման ուժը փոքրացնելու համար կարելի է մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:
76.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ունեննում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր։
77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը
Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ:  Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:
78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:
Բանաձև՝ A=Fs
79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
Որպես աշխատաքնի միավոր ընդունվում է 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղությամբ մեկ մետր ճանապարհ անցնելիս:  Այդ միավորը անվանում են ջոոուլ, 1ջոուլը հավասար է 1Ն անգամ 1 մետր: 1Ջ = 1Ն * 1մ
80.Ի՞նչն է կոչվում հզորություն
Մեքենայի, մարդու, կենդանու աշխատանք կատարելու արագությունը բնութագրելու համար ֆիզիկայում օգտագործվում է հզորություն մեծությունը: Իսկ հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այն աշխատանքը:
81.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
Եթե հզորությունը նշանակենք N տառով. աշխատանքը A-ով, իսկ աշխատանքը կատարելու ժամանակը` t-ով, ապա կստանանք հզորության բանաձևը:
Բանաձև՝ N = A / t
82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
A=Nt
աշխատանք = հզորություն * ժամանակամիջոց
83.Որո՞նք են պարզ մեխանիզմները
Պարզ մեխանիզմները այն սարքերն են, որոնք կարող են մեծացնել մարդկային ուժը, պարզ մեխանիզմների ամենա սովորական օրինակը ճախարակն է։
84.Ի՞նչ է լծակը:
Լծակը պարզագույն մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս փոքր ուժով հավասարակշռել մեծ ուժին կամ, ինչպես ասում են, ուժի մեջ շահում ստանալ:
85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:
86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Անշարժ ճախարակ, շարժական ճախարակ, բազմաճախարակ։
87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։
88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը, ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։
89․Ո՞ր մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։
90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:
91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:
Այն ուժը, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:
Իր բնույթով մարմնի կշիռը առաձգականության ուժ է։
93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված
Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի ներքև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։
94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:
p=mg
95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի
Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։ Իսկ ծանրության ուժը գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա: Այդ ուժերը միշտ ուղղված են ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված են տարբեր մարմինների վրա:
96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում: 
97.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:
p=F/S
98․1․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:
Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։ Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։ Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։ Այդ պատճառով է, որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։
99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։
100․Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում: Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:
Հեղուկի ճնշումը հեղուկի հետ պինդ մարմնի հպման մակերևույթի (օրինակ` պատերի, հատակի) որևէ տեղամասի վրա ազդող ճնշման ուժի հարաբերությունն է այդ տեղամասի մակերևույթի մակերեսին։Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով` առանց փոփոխության:
101․ Ձևակերպիր Պասկալի օրենքը:
Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով` առանց փոփոխության:
102․ Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում, գրիր բանաձևը 
Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։
Բանաձևը՝ p = ρgh

Оставьте комментарий