Առաջադրանք 1. <<Մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացումը քարաղից, բաժանման տարբեր ֆիզիկական եղանակների կիրառմամբ>>
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Քարաղ, բաժակ, լաբորատոր կալան, ֆիլտրի թուղթ, Շոտի ֆիլտր, ցենտրիֆուգ,
ապակե ձողիկ, ճենապակե թասիկ, սպիրտայրոց, լուցկի:
Աշխատանքի ընթացքը.
1. Նախ բաժակի մեջ լցրեք մոտ 5 գ մանրացրած քարաղ, ավելացրեք 20 մլ ջուր և խառնեք ապակե ձողիկով:
Ստացված պղտոր հեղուկը թողեք հանգիստ վիճակում, բաժակի հատակին կնստեն կավն ու ավազը, ինչու՞:
2. Ավազի վրայի պղտոր հեղուկը զգուշությամբ լցրեք մեկ այլ բաժակի մեջ և կատարեք զտում (ֆիլտրում),
որպեզի խառնուրդում մնացած չլուծված մասնիկները բաժանեք: Կատարեք զտումը ֆիլտրի թղթթով, Շոտի ֆիլտրով կամ ցենտրիֆուգով:
3. Ստացված թափանցիկ ֆիլտրատը (զտահեղուկը) լցրեք ճենապակե թասի մեջ, տեղադրեք կալանիօղի վրա: Վառեք սպիրտայրոցը, տեղադրեք օղիտակ՝ այնպես, որ բոցի արտաքին մասը հպվի թասի հատակին, լուծույթը տաքացրեք, և մերթ ընդ մերթ խառնեք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասիմեջ լուծույթը թանձրանա և թասի պատերիննկատեք կերակրի աղի խորանարդաձև բյուրեղիկները, տաքացումը դադարեցրեք և թողեքայնքան, որ բյուրեղացումը ավարտվի:
Հարցադրումներ.
1. Քարաղից մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացման համար, ինչպիսի՞ բաժանման ֆիզիկական եղանակներ օգտագործեցիք, թվարկեք:
Նստեցում, ֆիլտրում, շոգեացում
2. Ինչպե՞ս կհիմնավորեք , որ ստացել եք մաքուր կերակրի աղ:
Փոխվեց նմուշի գույնը
3. Խառնուրդներից մաքուր նյութերի ստացման ինչպիսի՞
ֆիզիկական եղանակներ գիտեք:
Նստեցում, ֆիլտրում, շոգեացում
4. Գրի՛ր կերակրի աղի բանաձևը եթե հայտնի է, որ մոլեկուլը կազմված է նատրիումի և քլորի մեկական ատոմներից:
NaCl
5. Հաշվի՛ր կերակրի աղի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr)-ը:
NaCl (Mr) = 23+35.5=58.5