Քիմիա 8

Սեպտեմբերի 2-6-ի նախագծային ուսումնական շաբաթ:

Առաջադրանք 1. <<Մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացումը քարաղից,  բաժանման տարբեր ֆիզիկական եղանակների կիրառմամբ>>

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Քարաղ, բաժակ, լաբորատոր կալան,  ֆիլտրի թուղթ, Շոտի ֆիլտր, ցենտրիֆուգ, 
ապակե ձողիկ, ճենապակե  թասիկ, սպիրտայրոց, լուցկի:

Աշխատանքի ընթացքը. 
1. Նախ  բաժակի մեջ լցրեք մոտ 5 գ մանրացրած  քարաղ, ավելացրեք 20 մլ  ջուր և խառնեք ապակե ձողիկով: 
Ստացված պղտոր  հեղուկը  թողեք  հանգիստ վիճակում,  բաժակի հատակին կնստեն  կավն  ու  ավազը, ինչու՞:  
2. Ավազի  վրայի  պղտոր  հեղուկը  զգուշությամբ լցրեք  մեկ  այլ  բաժակի մեջ և կատարեք զտում (ֆիլտրում), 
որպեզի խառնուրդում  մնացած չլուծված մասնիկները  բաժանեք: Կատարեք զտումը ֆիլտրի թղթթով, Շոտի ֆիլտրով կամ ցենտրիֆուգով:  
3. Ստացված թափանցիկ ֆիլտրատը (զտահեղուկը) լցրեք ճենապակե թասի մեջ, տեղադրեք կալանիօղի  վրա: Վառեք  սպիրտայրոցը, տեղադրեք օղիտակ՝ այնպես, որ բոցի արտաքին  մասը  հպվի թասի հատակին, լուծույթը տաքացրեք, և մերթ ընդ մերթ խառնեք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասիմեջ լուծույթը թանձրանա և  թասի պատերիննկատեք կերակրի  աղի   խորանարդաձև բյուրեղիկները, տաքացումը  դադարեցրեք և   թողեքայնքան, որ  բյուրեղացումը  ավարտվի: 

Հարցադրումներ. 
1. Քարաղից մաքուր նյութ՝  կերակրի  աղի ստացման  համար, ինչպիսի՞ բաժանման ֆիզիկական եղանակներ օգտագործեցիք, թվարկեք:
Նստեցում, ֆիլտրում, շոգեացում
2. Ինչպե՞ս  կհիմնավորեք , որ ստացել  եք մաքուր կերակրի  աղ:
Փոխվեց նմուշի գույնը
3. Խառնուրդներից մաքուր նյութերի  ստացման ինչպիսի՞  
ֆիզիկական եղանակներ գիտեք:
Նստեցում, ֆիլտրում, շոգեացում
4. Գրի՛ր կերակրի աղի բանաձևը եթե հայտնի է, որ մոլեկուլը կազմված է նատրիումի և քլորի մեկական ատոմներից:
NaCl
5. Հաշվի՛ր կերակրի աղի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr)-ը:

NaCl (Mr) = 23+35.5=58.5