Պատմություն 8

Իմ մասին

Ես Արփի Փիրումյանն եմ, 13 տարեկան, արդեն 8-րդ տարին է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես տարբեր նախասիրություններ և հոբիներ ունեմ։ Փոքր տարիքից նկարում եմ, սկսել եմ ավելի շատ կարդալ, պատմվածքներ գրել և ավելի խորացված օտար լեզուներ ուսումնասիրել։ Արդեն 3 տարի է, ինչ կորեերեն եմ սովորում, նախկինում ճապոներեն էլ էի սովորում, բայց հասկացա, որ կորեերենը ինձ ավելի հետաքրքիր և հեշտ է տրվում։ Բացի կորեերենից ես նաև լավ խոսում եմ ռուսերեն և անգլերեն։ Ապագայում ուզում եմ թարգմանիչ կամ փաստաբան դառնալ, բայց հիմա զարգանում եմ ավելի շատ օտար լեզուների ոլորտում։ Ես ինձ առանձնապես ոչ մեկին չեմ նմանեցնում, երբեք չեմ մտածել ինձ ինչ-որ մեկին նմանեցնելու մասին։ Բայց ինձ թվում է, որ իմ, որպես անհատականություն ձևավորվելու վրա ազդեցություն է ունեցել իմ շրջապատը և ինձ հարազատ որոշ մարդիկ։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ իրեն շրջապատող անձանցից ինչ-որ մի բան վերցնում է, սովորում է։ Տարիների ընթացքում մարդը հղկվում է որպես անհատականություն և արդեն ինքն է որոշում՝ արդյոք այս կամ այն գիծն իրեն պետք է, թե ոչ։

Оставьте комментарий