Կենսաբանություն 7

Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել թռչյունների արտաքին և ներքին կառուցվածքի առանձնահատկություններիը և համեմատել այլ կենդանիների հետ։
Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։
2. Թռչյունների սրտի կարուցվածք և արյունատար համակարգ։

Թռչուններն ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ: Թռչուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից: Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները երբեք չեն խառնվում: Թռչունների բջիջները ստանում են O2-ով հարուստ մաքուր զարկերակային արյուն:
3. Թռչյունների բազմացում։

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:
4․ Ներկայացնել կաթնասունների արտաքին և ներքին կառուցվածքի առանձնահատկություններիը և համեմատել այլ կենդանիների հետ։
Կաթնասունների մարմինն ի տարբերություն այլ ողնաշարավորների, արտաքինից սովորաբար պատված է մազերով կամ բրդով։ Մազերը երբեմն կարող են զարգացած չլինել (ջրային կաթնասուններ)։ Ծնոտների վրա սովորաբար կան ատամներ։ Ունեն կաթնագեղձեր և իրենց ձագերին կերակրում են կաթով։ Կաթնասունների տարբեր ներկայացուցիչներ արտաքնապես իրարից էապես տարբերվում են։
5. Կաթնասունների սրտի կարուցվածք և արյունատար համակարգ։

Կաթնասուններն ունեն փակ արյունատար համակարգ և տաքարյուն կենդանիներ են: Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ: Կաթնասուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան՝ մեծ և փոքր, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից: Կաթնասունների սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով: 
6. Կաթնասունների բազմացում։

Կաթնասունները կենդանածին, բաժանասեռ կենդանիներ են, որոնք բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Հասունացած ձվաբջիջներն անցնում են ձվատար խողովակի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը: Զույգ ձվարանները բացվում են իգական սեռական համակարգի հատուկ օրգանի՝ արգանդի մեջ, որն ունեն միայն կաթնասունները: Արգանդը մկանուտ պարկ է, որի պատերն ընդունակ են խիստ ձգվելու: Կիսվել սկսող ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին և պտղի հետագա ամբողջ զարգացումն ընթանում է այդ օրգանում:

Оставьте комментарий