1.Ի՞նչ է հատվածի միջնակետը։
Այն կետը, որը հատվածը բաժանում է 2 հավասար հատվածների, կոչվում է միջնակետ։
2.Ո՞ր անկյուններն են կոչվում կից, որոնք հակադիր։ Նշել կից անկյան հատկությունը։
Այն անկյունը, որի մի կողմը ընդհանուր է իսկ մյուսը երկրորդ կողմի շարունակությունն է, կոչվում է կից անկյուն։ Կից անկյունների գումարը հավասար է 180 աստիճանի։
3.Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն։ Նշել հավասարասրուն եռանկյան հատկությունները։
Այն եռանկյունը, որի սրունքները իրար հավասար են, կոչվում են հավասարասրուն։
Հիմքի առնթեր անկյունները իրար հավասար են։ Հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդ է։
4.Գրել եռանկյան հավասարության երեք հայտանիշները։
1. Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդ եռանկյունները հավասար են:
2. Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:
3. Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:
5.Ո՞ր ուղիղներն են կոչվուն զուգահեռ։
Երկու ուղիղներ հարթության վրա կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում։
6.Ինչպիսի անկյուններ են առաջանում երկու զուգահեռ ուղիղներ երրորդով հատելիս։ Գրել զուգահեռության հայտանիշները։
1․Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
2․ Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
3․ Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:
7.Սահմանել եռանկյան միջնագիծը,բարձրությունը և կիսորդը։
Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետին միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ։
Յուրաքանչյուր եռանկյուն ունի 3 միջնագիծ։
Եռանկյան անկյան կիսորդի այն հատվածը, որը միացնում է գագաթն ու նրա հանդիպակաց կողմի կետը, կոչվում է եռանկյան կիսորդ։ Յուրա քանչյուր եռանկյուն ունի երեք կիսորդ:
Եռանկյան գագաթից հանդիպակած կողմն ընդգրկող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն։ Յուրաքանչյուր եռանկյուն ունի 3 բարձրություն։
8.Ո՞ր եռանկյունն է կոչվում ուղղանկյուն եռանկյուն։
Եռանկյունը, որի անկյուններից մեկն ուղիղ է կոչվում է ուղղանկյուն եռանկյուն:
9.Գրել ուղղանկյուն եռանկյան հատկությունները։
1․ Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը 90° է:
2․ Ուղղանկյուն եռանկյան 30°-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգիկեսին:
3․ Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի դիմացի անկյունը հավասար է 30°-ի
10.Սահմանել հատվածի միջնուղղահայացը և անկյան կիսորդը։ Գրել հատկությունները։
Հատվածի միջնուղղահայացի ցանկացած կետ հավասարահեռ է այդ հատվածի ծայրակետերից։
Անկյան կիսորդի ցանկացած կետ հավասարահեռ է այդ անկյան կողմերից։