Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:
Պես, հետ, առանց, վրա, համար:
Նա ուզում էր Աննայի պես սովորեր։ Աննայի պես — ո՞ւմ պես
Սոնան իր ընկերուհիների հետ զբոսնում էր։ Ընկերուհիների հետ — ո՞ւմ հետ
Առանց փողի լավ կյանք չկա։ Առանց փողի — Առանց ինչի՞
Նա իր պայուսանը մոռացավ աթոռի վրա։ — Մոռացավ պայուսակը — մոռաավ ի՞նչը, աթոռի վրա — ինչի՞ վրա
101. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ  երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ  դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:
102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:
Թերևս այսօր անձրև գա
Միգուցե նա արդեն գնացել է
Նա կարծես վախեցած լինի
Մի՞թե նա իսկապես այդպես է կարծում
Երևի նա արդեն քնել է
103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:
ժամանակ — առավոտյան, երեկ, օրեցօր, նախօրոք,
տեղ — դեմ առ դեմ, հեռու, ամենուր, տեղ-տեղ,
չափ ու քանակ — շատ-շատ, քիչ, կիսով չափ,
ձև — կամաց-կամաց, բարեկաբար, լրջորեն։
104. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վերաբերական բառերին և պատասխանի՛ր տրված հարցերին:
Ի՞նչ են ցույց տալիս՝
ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը
բ) ձայնարկությունները
գ) վերաբերական բառերը
Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե  հասարակ թխկոցն էլ քնած մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել: Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են:
Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն տաք  թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ եմ տեսել:
105. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե ո՛րն է կապերի և շաղկապների՝  որպես կապող բառերի տարբերությունը:
1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ վերադառնում էր շուրջերկրյա ճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց  միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝ Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել արշավախումբը:
106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
Գոյական — շենք, հանելուկ, տաղավար
ածական — արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ
թվական — երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
դերանուն — ես, ոչ ոք, բոլորը
բայ- կառուցել, զրուցել, խառնել
մակբայ — առավոտյան, տեղ-տեղ
կապ — մեջ, մասին
շաղկապ — և, իսկ, որովհետև, գուցե, բացի
ձայնարկություն — օֆ, ջան, հեյ-հեյ
վերաբերական — ոչ, հավանաբար
107. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
ա) որևէ հարցի պատասխանող բառեր — կառուցել, երեքական, ես, արագ, շենք, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, փայտաշեն, առավոտյան, տաղավար, խառնել, երեք հարյուր երեսուներկու, հոյակապ
բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում — իսկ,հավանաբար, օֆ, տեղ-տեղ, մասին, և, որովհետև, գուցե, ոչ, ջան, բացի, հեյ-հեյ, մեջ

Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին
108. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:
Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

Մածուն, հրաման, հրամաններ, ալիք, ծով, ծով, ծով, երկիր, գնալ, գնալ, գտնել, գտնել, կարդալ, կարդալ, տեսնել, տեսնել, մարդ, մարդ, այգի, այգի:

Оставьте комментарий