Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որը սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, թե իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Նա մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր, և երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, և միմյանց չէին հանդիպում:
Այդ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:
 2. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով  երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ` Մինչև կրակելն աղվեսները փախան: — Մինչև կրակելն աղվեսները փախան, որովհետև անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
1. Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, քանի որ չեն վախենում մարդկանցից։
2. Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, երբ նրան բարկացնում էին։
3. Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, երբ լսեց մեկ այլ կրակոց։
4. Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, քանի որ մարդը հարվածեց կենդանուն։
5. Ջուրը բակի ջրհորից բերեք, որովհետև ստեղ ջուր չկա։
3. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ ես ժամանակ չունեի, այնուամենայնիվ մի ձև կատարեցի առաջադրանքները:
Թեպետ հետաքրքիր է մնալ անտառում, սակայն պետք է պահպանել անվտանգության կանոնները:
Չնայած որ այսքան ճամփորդեցինք, բայց այդքան էլ հետաքրքիր չէր:
Թեև գնացի զբոսանքի, բայց և այնպես մտա խանութ։
4. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե դու չհետեվես իմ ասածներին, ապա ամբողջ մեր ծրագիրը ջուրը կգնա:
Քանի որ նա այսօր չի մտել այս սենկյան, հետևաբար նա չի կարող վերցրած լինի այդ գումարը։
Որովհետև ես և դու չենք կարողանում լավ պատմություն հորինել, ուստի չենք կարող նաև դրա համար ներկայացում պատրազտել:
Քանզի նա քա հետ է, ուրեմն դու անվտանգության մեջ ես:

Оставьте комментарий