1․ Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի´ր և տեքստը վերականգնի´ր:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու ախատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
2․ Տրված բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:
Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը
աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած — գառներ արածեցնող
բարեսիրտ — բարի սիրտ ունեցող
չարամիտ — չար մտքեր ունեցող
լեռնագագաթ — լեռան գագաթ
արագահոս — արագ հոսող
հարթավայր — հարթ տարածություն
աստղագիտություն — աստղերի գիտություն
3․Նախադասություններն ավարտի´ր:
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ սովորական կաքավ։
Սի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, ուրեմն
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ իր ընկերը՝ աղավնի։
Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նրան ձեռքից կերարի։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև նա թռչուններին շատ է սիրում։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին իր ընկերոջն է նվիրելու։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ
Սի մարդ ձեռնասուն կաքավ գնեց այնտեղից, որտեղից աղավնի էր գնել։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև
4․ Տրված գոյականներին ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
5. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:
6. Փակագծերում տրված բայերը գրի´ր պահանջված ձևով:
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:
7․ Շարունակի´ր.
Գարնանային պայծառ առավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի, մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:
Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց․․․