1. Ինչպես և երբ առաջացավ Գերմանական թագավորությունը:
X դ. սկզբին Կարոլինգների արքայա- տոհմը դադարեց գոյություն ունենալուց: 919 թ. արևելաֆրանկական թագավոր ընտր- վեց Սաքսոնիայի դուքս Հենրիխը: Այսպես Եվրոպայում առաջացավ Գերմանական թագավորությունը:
2. Որ տարածքներն էին ընդգրկում նորաստեղծ պետությունը:
Այն ընդգրկում էր Հռենոս գետից մինչև Էլբա գետը, Հյուսիսային ծովից մինչև Ալպերի լեռներն ընկած տարածքները:
3. Ինչու էր Գերմանիայում արքայական իշխանությունը թույլ:
Այնտեղ գոյություն ունեին հինգ խոշոր դքսություններ: Դրանք տարբեր ցեղերով բնակեցված մեծ մարզեր էին: Դքսության կառավարիչները՝ դուքսերը, թագավորին ընդունում էին որպես հավասարների մեջ առաջինը: Դքսության բնակչությունը ենթարկվում էր դուքսին և ոչ թե թագավորին:
4. Ինչ քայլեր ձեռնարկեց Օտտոն I-ը թագավորական իշխանությունը ամրապնդելու համար:
Թագավորական իշխանությունն ամրապնդելու համար հաջորդ թագավոր Օտտոն I–ը որոշեց նոր հենարան գտնել և վերջ տալ դուքսերի անջատողական ձգտումներին: Այդպիսի հենարան դարձավ գերմանական եկեղեցին: Օտտոնը եկեղեցուն շնորհեց հող, դատական և ռազմական իշխանություն: Եկեղեցուն տրված հողերում գործում էր միայն եկեղեցական դատարանը: Բարձրաստիճան հոգևորականները ներգրավվում էին զինվորական ծառայության մեջ և դառնում էին զորամասերի հրամանատարներ: Բոլոր եպիսկոպոսական և խոշոր վանքերի վանահայրերի պաշտոնները թագավորի տնօրինության ներքո էին: Նա էր բարձրաստիճան հոգևորականներին նշանակում պաշտոնի: Այսպես Օտտոն 1-ը Գերմանիայում ամրապնդեց թագավորական իշխանությունը:
5. Որ իրադարաձությունից հետո Օտտոն առաջինը իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը: Համաձա՞յն եք նրա հետ. հիմնավորեք ձեր տեսակետը:
6. Օտտոն I-ը ե՞րբ և որտե՞ղ թագադրվեց Արևմտահռոմեական կայսրության թագով:
962 թվականին պապը Հռոմում նրան թագադրեց Արևմտահռոմեական կայսրության թագով:
7. Ինչ է Օտտոնյան վերածնունդը: Ո՞վ էր Սաքսերի պատմությունը աշխատության հեղինակը, և ի՞նչ էր փորձում նա հիմնավորել:
Օտտոնը և նրա հաջորդները մեծ ուշադրություն էին դարձնում մշակույթին: Այդ պատճառով այս դարաշրջանը սովորաբար անվանում են նաև Օտտոնյան վերածնունդ: Նա արքունիքում ստեղծեց ակադեմիա: Ամենուրեք բացվեցին դպրոցներ: