Պատմություն 7

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

1. Ո՞ր դարից են Հայաստանում սկիզբ առել վաղքրիստոնեական համայնքները:
Քրիստոնեությունը, որն սկիզբ էր առել I դարում Պաղեստինում, II–III դդ. ընթացքում լայնորեն տարածվեց Հռոմեական կայսրությունում և Մերձավոր Արևելքում։ Նոր վարդապետության հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր։
2. Ովքե՞ր են եղել Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները։
Հայաստանում առաջին քարոզիչները եղել են Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները։
3. Ինչո՞ւ է Հայոց Եկեղեցին կոչվում առաքելական։
Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին առաքյալներ, այն անվանվում է առաքելական:
4. Ո՞ր Թագավորի օրոք քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց, պետական կրոն, ով դարձավ առաջին կաթողիկոսը։
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվես Տրդատ III Մեծ արքայի օրոք: Առաջին կաթողիկոսը դարձավ Գրիգոր Պարթևը:
5. Ի՞նչ դեր էր կատարում եկեղեցին Հայոց թագավորության կյանքում:
Անուրանալի է քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Քրիստոնեության ընդունումը նպաստեց թագավորական իշխանության ամրապնդմանը և հետագայում մեծ դեր կատարեց երկրի կյանքում: Արագացավ Հայաստանի ներքին համախմբումը: Հաջորդ դարերի ընթացքում ևս հայ ժողովուրդը պահպանեց իր ներքին միասնականությունը: Քրիստոնեությունը խորապես ազդեց մեր ազգային մշակույթի զարգացման վրա: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին
իր վրա վերցրեց ոչ միայն հայ մշակույթի պահպանման ու զարգացման գործառույթները, այլև ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը։ Դարեր շարունակ եկեղեցին ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով։
6. Համառոտ ներկայացրեք Հայոց եկեղեցու կառույցի ձևավորումը։
Քրիստոնեության ընդունումից հետո, սկսեցին վերացվել հեթանոսական մեհյանները, դրանց փոխարեն կառուցվեցին առաքելական եկեղեցիներ: Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը։ Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ: Դրանց գլուխ կանգնած եպիսկոպոսներն արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում։ Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծվեցին Վիրքի և Աղվանքի համար։

Հանրահաշիվ 7

Ինքնուրույն աշխատանք

1. 3

2. 17+11=28
28+7=35
35-30=5

3. ա) 4!=24
բ)
3!=6

4. ա) 999-102:3=879:3=299
996-102:6=894:6=149
299-149=150
բ)
6-ի բաժանվող ցանկացած թիվ բաժանվում է 3-ի: Հետևաբար գոյություն չունեն թվեր, որոնք բաժանվում են 6-ի, բայց չի բաժանվում 3-ի։

320. 3
321. ա) 4×5+5×5=45
բ) 4×5+5×5=45
322. 5x5x10=250
323. 4x5x10x10=2000

Քիմիա 7

Քիմիա 04.15.2024

Տնային
1. Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը.
1) S — e=16, P+=16, n=32-16=16
O — e=8, P+=8, n=16-8=8
B — e=5, P+=5, n=11-5=6
Ba — e=68, P+=68, n=137-68=69
Si — e=14, P+=14, n=28-14=14

2) Mn — e=27, P+=27, n=55-27=28
Ν — e=7, P+=7, n=14-7=7
Zn — e=32, P+=32, n=65-32=33
As — e=37, P+=37, n=75-37=38
2. Հաշվե՛ք, նյութի՝ KOH հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:
Mr (KOH)=39+16+1=56
ω (K)=36×1:56×100=69
ω (O)=16×1:56×100=28
ω (H)=1×1:56×100=2
3. Սովորել

    Դասարանական
    Քիմիական կապ
    Հարցեր

    1. Ի՞նչ է քիմիական կապը:
    2. Բացատրե՛ք երկու ատոմների միջև քիմիական կապի առաջացման պատճառները:
    3. Հետևյալ տարրերից որո՞նց մոլեկուլներն են միատոմանի.

    ա) ջրածին
    բ) հելիում
    գ) թթվածին
    դ) արգոն
    4. Թվարկե՛ք քիմիական կապի հիմնական տեսակները:
    5. .Լրացրե՛ք բաց թողած բառակապակցությունը.
    կովալենտային կապ առաջանում է …… միջև …… :

    Լրացուցիչ
    1. Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը. C և Fe
    2. Հաշվե՛ք, նյութի՝ NaOH հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները

      Հայոց լեզու 7

      Շարունակում ենք բացահայտել բայ խոսքի մասը

      1․ Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
      ա) սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, կապալ, փռթկալ, կչկչալ
      բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի, գրող, սուրա, սիրելիս
      գ) ողբաց, հարբած, գրբաց, դարձված, աստված, տարած, խոզարած, հորած, կորած, կասկած
      2․ Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
      ա) մորթին, մկկան, հուսար, կոմիսար, վարի, վայրի, տեսա, փեսա, դիր, ընտիր
      բ) ելաք, սլաք, հավաք, հանգաքզնգաք, զանգակ, ամուրի, ավերի, ասա, կաթսա
      գ) գնաց, քնած, երբեք, անարժեք, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ, ա՛ռ, վառ
      դ) կոտեմ, կուտեմ, համեմ, հանեմդրժեմ, դժխեմ, խոհեմ, խորհեմ, նսեմ, լսեմ
      3․ Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
      ա) երգող, գրկած, նստոտել, բազմած, հրավիրված, կռվելիս, լրագրող
      բ) քնեած, հանգած, միգամած, խմած, համատարած, կոտորած
      գ) հայահալած, չնայած, տավարած, հատած, գործած, հասարակած
      դ) տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված, անկասկած
      4․ Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
      ա) փոքրացող, այգացող, կարճափող, շոշափող, սևաքող, շաղափող
      բ) անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
      գ) բանագող, դրվագողքանդող, դոնդող, եռակող, ծաղկող
      5․ Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
      ա) պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
      բ) ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս
      6․ Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.
      ա) գտնում եմ, եկել ենք, տալիս ես, պետք է ասեմ, չենք դնում, չեմ խաղալու
      բ) չեմ ասի, չարժի, գնա՛, գալիս է, չիմացար, ի սպաս եմ դնում
      գ) ունես, չի տալիս, մոտեցրել է, չեմ երդվելու, չեք ասում, չգաս
      դ) թույլ տալի՞ս ես, բազում էին, չէ, շունչ առաչի պատկերացնում, կգամ
      ե) չի գնա, չունեմ, չհարելիս, չքվում է, գլուխ մի տար, չեն գալիս
      7․ Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.
      ա) թեքենք, կոտրել ենք, գտա, չեմ մտնի, ի վիճակի չեմ, պիտի գնայի
      բ) չի լալիս, կար, մի տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
      գ) խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ, ներկա է
      8․ Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.
      ա) չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ, կարելու եք
      բ) համեղացրու, զատվել են, արշավեմ, անհատնում են, ասուլիս է, բեր
      գ) վեր չեմ կենում, պիտի մնամ, վրա են տալիս, մի գնեք, ասա, չկամ
      9․ Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.
      ա) չմտնեն, ծարավ եմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
      բ) հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել
      10․ Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.
      ա) հասկացար, ասա, գտա, վերցրու, մտներ, հարցնենք
      բ) տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի
      11․ Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.
      ա) եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
      բ) հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տուր
      գ) կանչեր, դնչեր, կարածի, կատարածի, մնա, ենթամնա

      Русский 7 класс

      5 урок проекта «Любовь- вечная тема в искусстве»

      Ознакомьтесь с картинами известных художников и их описанием.
      «На качелях», Николай Александрович Ярошенко
      «Влюблённые», Рене Магритт
      «Поцелуй», Франческо Айец
      Как чувство любви проявляется в каждой из этих картин? Подробно изложите свое мнение.
      Какая картина произвела на вас наибольшее впечатление? Почему?

      Напишите сочинение-описание любой из предложенных картин.
      «Влюблённые», Рене Магритт
      «Влюбленные» Рене Магритта — картина маслом, на которой изображены целующиеся мужчина женщина. Они стоят перед синей стеной, женщина стоит перед мужчиной. Лица обеих фигур покрыты тканью таким образом, что они не видят лица друг-друга, что придает им жуткое и анонимное ощущение. Это распространенный мотив в работах Магритта, который помогает создать ощущение сюрреализма и тайны.

      Հայոց լեզու 7

      Անկախ դերբայներ

      Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ
      Ենթակայական դերբայ-ող, ացող-երգող, խաղացող
      Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած
      Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս
      Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի:

      1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝ սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։
      անորոշ — սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել

      ենթակայական — սիրող, գրող, կարդացող, գնացող, փախչող, գտնող, մոտեցող, հարստացող, թռչող, վախեցնող, հանգչող, հանգցնող, եռացնող, եռացող, սիրվող, գտնվող, թռչկոտող, կտրատող

      հարակատար — սիրած, գրած, կարդացած, գնացած, փախած, գտած, մոտեցած, հարստացած, թռած, վախեցրած, հանգած, հանգցրած, եռացրած, եռացած, սիրված, գտնված, թռչկոտած, կտրատած

      համակատար — սիրելիս, գրելիս, կարդալիս, գնալիս, փախչելիս, գտնելիս, մոտենալիս, հարստանալիս, թռչելիս, վախեցնելիս, հանգչելիս, հանգցնելիս, եռացնելիս, եռալիս, սիրվելիս, գտնվելիս, թռչկոտելիս, կտրատելիս
      2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։
      ջրելն-ջրել-ե խոնարհում
      խանձված-խանձվել-ե խոնարհում
      քայլում-քայլել-ե խոնարհում
      գցում-գցել-ե խոնարհում
      լինի-լինել-ե խոնարհում
      թվում-թվալ-ա խոնարհում
      արած-անել-ե խոնարհում
      սպասում-սպասել-ե խոնարհում
      կապելիս-կապել-ե խոնարհում
      գնում-գնալ-ա խոնարհում
      հասներ-հասնել-ե խոնարհում
      չորացած-չորանալ-ա խոնարհում
      ճաքճքած-ճաքճքել-ե խոնարհում
      ծծում-ծծել-ե խոնարհում
      գալիս-գալ-խոնարհում չունի
      հանում-հանել-ե ա խոնարհում
      ուներ-ունենալ-ա խոնարհում
      կապելուց-կապել-ե խոնարհում
      պառկում-պառկել-ե խոնարհում
      անում-առնել-ե խոնարհում
      ննջում-ննջել-ե խոնարհում
      հասներ-հասնել-ե խոնարհում
      կենում-կենալ-ա խոնարհում
      պառկում-պառկել-ե ա խոնարհում
      տալիս-տալ-խոնարհում չունի
      քաշում-քաշել-ե խոնարհում
      ասում-ասել-ե խոնարհում
      կարողանում-կարողանալ-ա խոնարհում
      անցնել-ե խոնարհում
      կանգնում-կանգնել-ե խոնարհում
      3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

      Հանրահաշիվ 7

      Արտադրյալի սկզբունքը

      Առաջադրանքներ դասարանում

      297. 100
      298.
      90-25=65
      299.
      64-15=49
      300. ա)
      4
      բ) 8
      գ) 16

      Տանը

      301. ա) {Շիրակ, Լոռի, Տավուշ, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, Արագածոտն}
      բ) {Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Գյումրի, Կապան, Եղեգնաձոր, Իջևան}
      Ոչ, պատահական չէ
      302.
      303. 6-ի բաժանվող թվերի բազմությունն է

      Կենսաբանություն 7

      Հոդվածավորներ, միջատներ 04.112024

      1. Ի՞նչ գիտեք միջատների բազմացման մասին։
      Միջատների բազմացումը կատարվում է ներքին բեղմնավորման միջոցով: Բեղմնավորման ընթացքում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորումը: Սեռական բջիջների ներքին բեղմնավորումը էգի օրգանիզմում ապահովում է բազմացման հուսալիությունը:
      2. Միջատները գյուղատնտեսության մեջ ի՞նչ դեր են կատարում։
      Միջատները բավականին կարևոր դեր ունեն գյուղատնտեսության մեջ, նրանք կատարում են փոշոտում, ինչը շատ կարևոր է բույսերի համար։ Բայց կան նաև վնասակար միջատներ, որոնք ուտում են տերևները, արմատը և ցողունը։
      3․ Ինչպե՞ս են շնչում միջատները։
      Միջատները շնչում են մարմնի կողքերին բացվող շնչանցքների միջոցով և նրանց միացած ճյուղավորված տրախեաների միջոցով։ Օդը տրախեաների մեջ է մտնում և դուրս է գալիս փորիկի պարբերական կծումների շնորհիվ։ Միջատների շնչառական համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ բջջիջների թթվածին է հասցնում այդ տեսակետից փոխարնելով արյունատար համակարգին։
      4. Հետաքրքիր փաստոր միջատների մասին։

      Թրթուրները հայտնվել են մոտ 400 միլիոն տարի առաջ և գոյատևել են ոչ միայն դինոզավրեր, այլև մի շարք գլոբալ աղետներ: 
      Ներկայումս հայտնի են միջատների ավելի քան 1 միլիոն տեսակ:
      Ամեն տարի գիտնականները հայտնաբերում են ավելի քան 7,000 նոր տեսակի միջատների։
      Բնական միջավայրում մրջյունն ունի մոտավորապես մեկ տարի կյանքի տևողություն: 

        Գրականություն 7

        Բակունցի մասին պատմում են ժամանակակիցները, 09.04-11.04

        Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին: 

        Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
        Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
        — Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
        Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
        Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
        Մի օր ասաց.
        — Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
        Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
        Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

        Ռուբեն Զարյան  «Հուշապատում»

        Առաջադրանքներ։
        1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։
        1. Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:
        2. Գորիսի ծխական դպրոցում, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց հետո աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ:
        3. Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր:
        4. Երկար ժամանակ զբաղվել է գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
        5. «Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակը:

        2Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։
        Բակունցը ուներ իր ուրույն կարծիքը, քիչ էր պատահում, որ գնար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին: Ըստ հեղինակի նա ուներ շատ հետաքրքիր և խորիմաստ մտքեր, որոնք իրենց մեջ մեծ իմաստ էին պարունակում:  Ցավոք, նա շատ վաղ հրաժեշտ տվեց աշխարհին:

        3․ Կարդա նաև կենսագրությունը։