Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
1. Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք
Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի: Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:
2. Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին
Հայաստանում հանդիպում է երկկենցաղների 7 տեսակ, Արևելյան ծառագորտը, Լճագորտը, Սիրիական սխտորագորտը,Կանաչ դոդոշը, Փոքրասիական գորտը, Փոքրասիական ծառագորտը, Փոքրասիական տրիտոնը։
3. Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները
Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ: Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին: Առանձնյակը ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ: Առանձնյակը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կրկին կոյանոցի մեջ: Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջները
գորտընկիթի տեսքով, կոյանցքով դուրս են բերվում արտաքին միջավայր: Հիմնականում ավելի խոշոր են էգերը, սակայն վառ գունավորված են արուները: