Կենսաբանություն 7

Սողունների բազմացում և զարգացում

Լրացուցիչ աշխատանք (աշխատանքը նախատեսված է դասարանում իրականացնելու համար)
1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։
1․ Աշխարհում գոյություն ունի ավելի քան 8000 սողունի տեսակ։
2. Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
3. Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
4. Օձը կարող է 3 տարի քնել:
5. Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
6. Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի:
7. Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը 
դանդաղ է:
8. Կոկորդիլոսներից ամենախոշորը նեղոսյան կոկորդիլոսն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 
8 մ-ի: Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:
9. Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:
10. Վտանգի դեպքում, մկանների շնորհիվ, մողեսը թողնում է իր պոչը և փաղչում, որը մի քանի շաբաթվա 
ընթացքում վերականգնվում է:
2. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։
Հայաստանում հանդիպում են սողունների 57 տեսակ, որոնցից 3 տեսակի՝ կրիա, 26 տեսակի՝ մողես, 28 տեսակի՝ օձ։
3. Ներկայացնել սողունների բազմացումը
Սողունները բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:

    Оставьте комментарий