Պատմություն 7

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

1. Ո՞ր դարից են Հայաստանում սկիզբ առել վաղքրիստոնեական համայնքները:
Քրիստոնեությունը, որն սկիզբ էր առել I դարում Պաղեստինում, II–III դդ. ընթացքում լայնորեն տարածվեց Հռոմեական կայսրությունում և Մերձավոր Արևելքում։ Նոր վարդապետության հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր։
2. Ովքե՞ր են եղել Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները։
Հայաստանում առաջին քարոզիչները եղել են Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները։
3. Ինչո՞ւ է Հայոց Եկեղեցին կոչվում առաքելական։
Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին առաքյալներ, այն անվանվում է առաքելական:
4. Ո՞ր Թագավորի օրոք քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց, պետական կրոն, ով դարձավ առաջին կաթողիկոսը։
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվես Տրդատ III Մեծ արքայի օրոք: Առաջին կաթողիկոսը դարձավ Գրիգոր Պարթևը:
5. Ի՞նչ դեր էր կատարում եկեղեցին Հայոց թագավորության կյանքում:
Անուրանալի է քրիստոնեական եկեղեցու դերակատարությունը հայոց պատմության մեջ: Քրիստոնեության ընդունումը նպաստեց թագավորական իշխանության ամրապնդմանը և հետագայում մեծ դեր կատարեց երկրի կյանքում: Արագացավ Հայաստանի ներքին համախմբումը: Հաջորդ դարերի ընթացքում ևս հայ ժողովուրդը պահպանեց իր ներքին միասնականությունը: Քրիստոնեությունը խորապես ազդեց մեր ազգային մշակույթի զարգացման վրա: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին
իր վրա վերցրեց ոչ միայն հայ մշակույթի պահպանման ու զարգացման գործառույթները, այլև ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը։ Դարեր շարունակ եկեղեցին ժողովրդին դաստիարակել է հայրենասիրության և ազգային գիտակցության ոգով։
6. Համառոտ ներկայացրեք Հայոց եկեղեցու կառույցի ձևավորումը։
Քրիստոնեության ընդունումից հետո, սկսեցին վերացվել հեթանոսական մեհյանները, դրանց փոխարեն կառուցվեցին առաքելական եկեղեցիներ: Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը։ Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ: Դրանց գլուխ կանգնած եպիսկոպոսներն արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում։ Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծվեցին Վիրքի և Աղվանքի համար։

Оставьте комментарий